Նկարագրություն
Հակահրդեհային անվտանգության պատասխանատուն կազմակերպում է ընկերության տարածքներում հրդեհային ռիսկերի գնահատումը, կանխարգելումը և անվտանգության նորմերի պահպանման վերահսկողությունը համապատասխան օրենսդրական կարգավորումների։
Պարտականություններ
- Պլանավորել, կազմակերպել և վերահսկել կազմակերպության հրդեհային անվտանգության միջոցառումները:
- Կատարել հրդեհային ռիսկերի գնահատում և առաջարկել համապատասխան կանխարգելիչ քայլեր:
- Կազմակերպել աշխատակիցների ուսուցում հրդեհային անվտանգության կանոնների վերաբերյալ:
- Վերահսկել հրդեհային ազդարարման, ջրային մարիչ համակարգերի, կրակմարիչների և այլ միջոցների տեխնիկական վիճակը:
- Պատրաստել համապատասխան փաստաթղթեր՝ ներքին կարգադրություններ, հրդեհային պլաններ, ակտեր:
- Իրականացնել պարբերական ստուգումներ և վերահսկել հրդեհային նորմերի պահպանումը արտադրական տարածքներում:
- Մասնակցել արտակարգ իրավիճակների պատրաստվածության և արձագանքման գործընթացներին:
Պահանջներ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն (նախընտրելի է տեխնիկական կամ անվտանգության ոլորտում):
- Առնվազն 5 տարվա ղեկավար հաստիքի աշխատանքային փորձ հակահրդեհային անվտանգության կամ արդյունաբերական անվտանգության ոլորտում:
- ՀՀ օրենսդրության և հակահրդեհային նորմատիվ ակտերի իմացություն:
- Կազմակերպչական ունակություններ, պատասխանատվության զգացում:
- Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office):
- Աշխատանքային ռեժիմի և ճնշման պայմաններում աշխատելու ունակություն:
- Պարտաճանաչություն
- Սթրեսակայունություն
- Ուշադրություն մանրուքների հանդեպ
- Հաղորդակցման հմտությունների բարձր մակարդակ
- Պատասխանատվության զգացում
- Ժամանակի կառավարման հմտություններ
- Թիմում աշխատելու ունակություն
- Բարեվարքություն
Պայմաններ և այլ դրույթներ
- Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում:
- Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ։
- Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն
- Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից
- Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար
Դիմելու ընթացակարգ
- Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով
- Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք այս կայք
- Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը
- Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով կամ ֆեյսբուքով
- Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին։ https://t.me/grandholdinghr