Գրաֆիկ դիզայներ

Գրանդ Մաստեր

Որպես գրաֆիկ դիզայներ Դուք ստեղծելու եք Ընկերության վիզուալ կոնտենտը, ինչպես նաև պատասխանատու եք լինելու Ընկերության արտադրանքի փաթեթավորման արտաքին տեսքի, ինչպես նաև տարբեր հարթակներում և միջոցառումներին Ընկերության վիզուալ ներկայանալիության համար։


Աշխատանքային պարտականություններ


Ընկերության և պատվիրատու ընկերությունների կոնցեպտին համապատասխան տարատեսակ վիզուալ պրոդուկտների ստեղծում, 

Վիզուալ տարրերի՝ լոգոների, բաներների, պոստերների, բրոշուրների, սոցիալական ցանցերի հրապարակումների վիզուալների, տուփերի և այլնի գրաֆիկական ձևավորում,

Մակետների դիզայնի իրականացում, 

Զանազան օբեկտների 3D մոդելավորում և ռենդերինգ,

Անիմացիաների ստեղծում,

Լուսանկարների մշակում։


Պահանջվող որակավորումներ 


Բարձրագույն կրթություն դիզայնի կամ հարակից ոլորտում,

Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,

Հայերենի, ռուսերենի և անգլերենի իմացություն

Adobe Ilustrator, Photoshop, Corel Draw, In Design և եռաչափ գրաֆիկական ծրագրերի իմացություն

Ստեղծագործ մտածողություն,

Ծավալա-տարածքային մտածողություն,

Ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն,

Վերջնաժամկետներին հետևելու ունակություն

Պատասխանատվության զգացում,

Նախագծերի կառավարման փուլերի և գործընթացների մասին պատկերացում

Նախաձեռնողականություն

Սովորելու և բարդ խնդիրներ լուծելու բարձր պատրաստակամություն

Ուշադրություն մանրուքների նկատմամբ

Առաջնորդություն,

Թիմում աշխատելու ունակություն,

Բարեվարքություն (integrity) և ազնվություն:


Ոչ պարտադիր հմտություններ՝ հետագա առաջխաղացման համար


Տպագրության մեջ դիզայնի սկզբունքների կիրառության իմացություն

Անիմացիոն ծրագրերի/motion design իմացություն


    Պայմաններ և այլ դրույթներ


Կխնդրենք ռեզյումեն ուղարկել Word/PDF ձևաչափով։ PDF ձևաչափը` Word-ից վերափոխված։ Ֆայլը չպետք է լինի նկար ձևաչափով։

Դիմելու համար անհրաժեշտ է կցել պորտֆոլիոն կամ տեղադրել դրա հղումը։

Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում:

Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։

Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն

Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:

• Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։

Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին։ https://t.me/grandholdinghr


 Դիմելու ընթացակարգ 

  •  Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը:
  • Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք այս կայք:
  • Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով:
  • Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին։
«Գրանդ Հոլդինգ»-ի կողմից տրամադրվող առավելությունները