Ֆիրմային խանութի վաճառողուհին պատասխանատու է հաճախորդների բարձրակարգ սպասարկման, Ընկերության ֆիրմային արտադրանքի ներկայացման, ծրագրային վաճառքի ձևակերպման, դրամարկղի վարման համար, ինչպես նաև հաճախորդամետ միջավայր ստեղծելու համար։
Ներկայացվող պահանջներ
- Առնվազն կես տարվա աշխատանքային փորձ համանման ոլորտում
- Բարձրագույն կրթություն
- Հայերենի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների հաղորդակցական մակարդակի իմացությունը ցանկալի է
- Համակարգչային գիտելիքներ՝ MS Word, Excel, Outlook, 1 C-ի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
- Թիմում աշխատելու կարողութուն
- Սթրեսակայունություն
- Ժամանակի կառավարման հմտություն
- Հաճախորդամետություն
- Բարեվարքություն
Պարտականություններ
- Հաճախորդներին ներկայացնել առկա տեսականին
- Իրականացնել վաճառք
- Ձևակերպել կանխիկ/անկանխիկ (քարտով) վաճառքները
- Ուղարկել ՀԴՄ և POS տերմինալների հաշվետվությունները համապատասխան բաժին
- Ստուգել դրամարկղի մնացորդը
- Սահմանված կարգով հանձնել դրամական միջոցները
Պայմաններ և այլ դրույթներ
- Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։
- Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն
- Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:
- Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։
Դիմելու ընթացակարգ
- Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը
- Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք
- Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով
- Կխնդրենք ուշադիր լինել Ձեր էլեկտրոնային փոստին և Whatsapp-ին, որոնցով կարող եք տեղեկատվություն կամ հարցազրույցի հրավեր ստանալ
- Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին - https://t.me/grandholdinghr