«Grand Sport» մարզաառողջարարական համալիրի ներսում գործող խանութը հրավիրում է աշխատակից՝ գանձապահ-վաճառողի պաշտոնը համալրելու համար։
Փնտրում ենք ակտիվ, հաղորդակցվող և պատասխանատու մասնագետ, ով պատրաստ է աշխատել հաճախորդների հետ և պահպանել բարձր սպասարկման մակարդակ։
Ներկայացվող պահանջներ
- Աշխատանքային փորձը ցանկալի է
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
- Հայերենի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների հաղորդակցական մակարդակի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
- Համակարգչային գիտելիքներ՝ MS Word, Excel
- Թիմում աշխատելու կարողութուն
- Սթրեսակայունություն
- Ժամանակի կառավարման հմտություն
- Հաճախորդամետություն
- Բարեվարքություն
Հիմնական պարտականությունները
- Հաճախորդների բարեհամբույր սպասակում, խանութի ապրանքների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում
- Վճարային գործարքների իրականացում (կանխիկ և անկանխիկ)
- Ապրանքների դասավորում, պահեստավորում և պիտակավորում
- Ապրանքների առկայության վերահսկում, պատվերների կազմման աջակցություն
- Դրամարկղային հաշվետվությունների ճշգրիտ վարում
- Խանութի ներքին կանոնների և սպասարկման ստանդարտների պահպանում
- Խանութում հաճախորդամետ մթնոլորտի ապահովում
Պայմաններ և այլ դրույթներ
- Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։
- Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:
- Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։
Դիմելու ընթացակարգ
- Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը:
- Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք։
- Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով:
- Կխնդրենք ուշադիր լինել Ձեր էլեկտրոնային փոստին և Whatsapp-ին, որոնցով կարող եք տեղեկատվություն կամ հարցազրույցի հրավեր ստանալ։
- Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին։ https://t.me/grandholdinghr