Հաճախ տրվող հարցեր
Նախկինում ուղարկել/ներկայացրել եմ ռեզյումե կամ այցելել եմ Ձեր ընկերություն և լրացրել Ձեր ձևաթուղթը: Կարիք կա՞ այս կայքում գրանցվելու, եթե ցանկանում եմ դիմել աշխատանքի համար կայքի միջոցով:
Այո, խնդրում ենք գրանցվել այս կայքում և ստեղծել Ձեր անձնական էջը, քանի որ մենք չենք կարող Ձեր անունից ստեղծել Ձեր անձնական էջը մեր կայքում: Առանց Ձեր անձնական էջը ստեղծելու չեք կարողանա դիմել աշխատանքի հայտարարություններին կայքի միջոցով:
Փորձում եմ դիմել աշխատանքի հայտարարությանը, սակայն չի ստացվում:
Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է նախապես գրանցված լինեք կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք:
Ինչպե՞ս ստեղծել անձնական էջ:
Անձնական էջ ստեղծելու համար անհրաժեշտ է գրանցվել կայքում, որից հետո հնարավոր կլինի ստեղծել անձնական էջ:
Կարո՞ղ եմ արդյոք խմբագրել իմ անձնական էջը:
Կայք մուտք գործելուց հետո կարող եք խմբագրել Ձեր անձնական էջը՝ ընտրելով «Խմբագրել իմ անձնական էջը» կոճակը:
Չեմ հիշում ուսումնական հաստատություններ կամ աշխատավայրեր ընդունվելու/ավարտելու/ազատվելու կոնկրետ ամսաթվերը:
Կոնկրետ ամսաթիվը նշել հարկավոր չէ, բավական է պարզապես նշել տարին:
Ու՞մ է հասանելի իմ անձնական էջում նշվող տեղեկատվությունը:
Ձեր անձնական էջում նշվող տեղեկատվությունը հասանելի է միայն «Գրանդ Հոլդինգի» ընկերություններին:
Նախկինում արդեն դիմել եմ որոշակի աշխատանքի հայտարարությանը, այժմ տվյալ աշխատանքի հայտարարությունը նորից է տեղադրվել, և ես ցանկանում եմ կրկին դիմել: Պե՞տք է կրկին դիմեմ, թե նախկինում ուղարկած դիմումս դեռ ակտիվ է:
Պետք է կրկին դիմեք:
Եթե դիմել եմ «Գրանդ Հոլդինգի» ընկերություններից մեկի որոշակի հաստիքի հայտարարությանը, կընդգրկվի՞ արդյոք իմ դիմումը «Գրանդ Հոլդինգի» այլ ընկերության նույն հաստիքին դիմողների ցանկում:
Ոչ, ամեն ընկերության կողմից տեղադրված հայտարարությանը պետք է դիմել առանձին: