Կայքի օգտագործման պայմանները
1. www.hr.grandholding.org կայքում (այսուհետ՝ Կայք) կարող են գրանցվել և Կայքից կարող են օգտվել միայն 18 տարին լրացած անձիք: Կայքում գրանցված անձը սույն Պայմաններում անվանվում է «Դիմորդ»:
2. Դիմորդը կարող է դիմել «Գրանդ Տոբակո», «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ», «Մասիս Տոբակո», «Գրանդ Մաստեր», «Գրանդ Դիլինգ», «Գրանդ Սպորտ» և «Սոֆտեքս» ընկերություններում (այսուհետ՝ Ընկերություններ) պարբերաբար բացվող աշխատատեղերի հայտարարություններին: Հայտարարությանը դիմելը, սակայն, որևէ պարագայում չի նշանակում, որ Դիմորդին անպայման կհրավիրեն հարցազրույցի, իսկ հարցազրույցին մասնակցելը որևէ պարագայում չի նշանակում, որ Դիմորդին անպայման կընդունեն աշխատանքի:
3. Դիմորդի անձնական էջը ստեղծելը, դրանում փոփոխություներ կատարելը, ինչպես նաև կայքի միջոցով թափուր աշխատատեղի հայտարարությանը դիմելը կարող է իրականացվել միայն առցանց տարբերակով:
4. Հարցազրույցի հրավիրող ընկերությունը կարող է իր հայեցողությամբ հարցազրույցի հրավիրել կամ չհրավիրել թափուր աշխատատեղի հայտարարությանը դիմած կամ չդիմած Դիմորդին, չեղարկել նախապես հայտարարված հարցազրույցը, փոփոխել նախապես հայտարարված հարցազրույցի անցկացման ժամը և/կամ վայրը, Կայքից հեռացնել թափուր աշխատատեղի հայտարարությունը մինչև դրան դիմելու վերջնաժամկետի ավարտը, կազմակերպել հարցազրույց մինչև հայտարարությանը դիմելու վերջնաժամկետի ավարտը, ինչպես նաև չանցկացնել հարցազրույց Կայքում տեղադրված թափուր աշխատատեղի համար:
5. Դիմորդը պարտավոր է.
5.1. Չխախտել սույն Պայմանների և www.hr.grandholding.org կայքի օգտագործման համաձայնագրի պահանջները: Այդ պահանջների խախտման դեպքում Դիմորդը կարող է ստանալ զգուշացում, իսկ առանձին դեպքերում Դիմորդի անձնական էջը կարող է արգելափակվել:
5.2. Չխախտել ՀՀ օրենսդրությունը, պահպանել Ընկերությունների հեղինակային, ապրանքանիշերի և այլ գույքային իրավունքները:
5.3. Իր անձնական էջում տեղադրել միայն հավաստի տեղեկատվություն և տվյալներ: Եթե Դիմորդին աշխատանքի ընդունելուց հետո պարզվի, որ Դիմորդն իր էջում տեղադրել էր ոչ հավաստի, կեղծ կամ մոլորեցնող տեղեկատվություն կամ տվյալներ, ապա կքննարկվի Դիմորդի բարեխղճությունը, իսկ որոշ դեպքերում` նաև նրա հետ աշխատանքային պայմանագրի լուծման հարցը:
5.4. Օգտագործել Կայքը բացառապես իր անձնական էջը ստեղծելու և կառավարելու, Կայքում տեղադրված թափուր աշխատատեղերի հայտարարությունները դիտելու և դրանց դիմելու, ինչպես նաև այդ աշխատատեղերի և դրանց համալրման համար կազմակերպվող հարցազրույցների վերաբերյալ հարցումներ ուղարկելու և պատասխան ստանալու նպատակներով: Խստիվ արգելվում է որևէ կերպ Կայքը գովազդի կամ առևտրային այլ նպատակներով օգտագործելը:
5.5. Չդրսևորել ցանկացած տեսակի վարքագիծ, որը կարող է դիտարկվել որպես անպարկեշտ, վիրավորական, գռեհիկ կամ հակաօրինական, չներգրավվել ցանկացած գործողության մեջ, որը կարող է վտանգել Կայքի բնականոն գործունեությունը և/կամ սպառնալ Կայքում պահվող տեղեկատվության անվտանգությանը, չհետազոտել և չփորձարկել Կայքի խոցելիությունը, փորձարկումների միջոցով չփորձել բացահայտել Կայքի աշխատանքի հիմքում դրված մեխանիզմները կամ դրանց առանձին տարրերը:
6. Կայքի նպատակն է ապահովել հարթակ, որի միջոցով Ընկերությունները կարող են տեղադրել թափուր աշխատատեղերի հայտարարություններ և գտնել դրանց պահանջներին համապատասխանող Դիմորդներ, իսկ Դիմորդները՝ գտնել և դիմել այդ հայտարարություններին: Այս նպատակի իրագործման համար Ընկերությունների կողմից օգտագործվում և մշակվում են բացառապես այն տեղեկատվությունն ու տվյալները, որոնք Դիմորդը նշում է իր անձնական էջում (մասնավորապես՝ անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, սեռ (պահպանելով օրենսդրությամբ նախատեսված խտրականության արգելքի կանոնները՝ այս կետը վերաբերում է միայն ֆիզիկական ծանր աշխատանք նախատեսող թափուր հաստիքներին), քաղաքացիություն (պահպանելով օրենսդրությամբ նախատեսված խտրականության արգելքի կանոնները՝ այս կետը վերաբերում է միայն այն դեպքերին, երբ հնարավոր է, որ նախատեսվեն թափուր հաստիքներ, որոնց համար նախընտրելի կլինեն կամ ՀՀ քաղաքացիները, կամ ՀՀ քաղաքացի չհանդիսացող օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք), հեռախոսահամար, էլեկտրոնային փոստ (կայքում գրանցվելու և թեկնածուի հետ կապ հաստատելու նպատակով), աշխատանքային փորձի (մասնագիտական, և մասնագիտական գործունեության հետ չկապված ցանկացած այլ ոլորտի փորձ) և մասնագիտության վերաբերյալ մի շարք տվյալներ, կրթության վերաբերյալ մի շարք տվյալներ, որևէ դասընթացներին կամ ուսուցումներին մասնակցություն, լեզվի հմտություններ, համակարգչային հմտություններ, վարորդական իրավունքի առկայություն կամ բացակայություն (եթե տվյալ թափուր աշխատատեղի համար կարևոր է նման պայմանի առկայությունը, օրինակ՝ վարորդներին, առաքիչներին, ավտոկռունկավարներին և այլն), նախասիրություններ (եթե կան այդպիսիք)): Դիմորդի անձնական տվյալները մշակվելու են բացառապես ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ տվյալների սուբյեկտի համաձայնության հիման վրա: Անձնական տվյալներն օգտագործվելու են բացառապես Ընկերությունների թափուր հաստիքները համալրելու նպատակով: Այդ տեղեկատվությունն ու տվյալները հասանելի են միայն Ընկերություններին և ցանկացած պահի կարող են հեռացվել Կայքի բազայից Դիմորդի կողմից, եթե նա հեռացնի Կայքից իր անձնական էջը: Դիմորդը կարող է նաև այդ տեղեկատվությունն ու տվյալները հեռացնելու վերաբերյալ նամակով դիմել info@hr.grandholding.org էլ.փոստի հասցեին՝ Թեմա դաշտում գրելով «Ջնջել անձնական տվյալները», և դրանք 30 օրվա ընթացքում կհեռացվեն Կայքի ադմինիստրատորի կողմից:
Անձնական տվյալների մշակման, օգտագործման և փոխանցման հետ կապված ցանկացած հարցի դեպքում՝ Դիմորդը կարող է վերոնշյալ էլ. փոստի հասցեին ուղղել իր հարցերը, հարցման դեպքում՝ ստանալ տեղեկատվություն իր անձնական տվյալների վերաբերյալ:
7. Կայքում և սույն Պայմաններում ժամանակ առ ժամանակ կարող են տեղի ունենալ փոփոխություններ առանց Դիմորդներին նախապես դրանց մասին տեղյակ պահելու: