www.hr.grandholding.org կայքում (այսուհետ՝ Կայք) տեղադրված թափուր աշխատատեղերի հայտարարություններին դիմելու և հարցազրույցի հրավեր ստանալու համար անհրաժեշտ է գրանցվել Կայքում և ստեղծել Ձեր անձնական էջը:
Մեկ անգամ գրանցվելով՝ Դուք հնարավորություն եք ստանում դիմելու «Գրանդ Տոբակո», «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ», «Մասիս Տոբակո», «Գրանդ Մաստեր», «Գրանդ Դիլինգ», «Գրանդ Սպորտ» և «Սոֆտեքս» ընկերություններում պարբերաբար բացվող աշխատատեղերի հայտարարություններին, ինչպես նաև աշխատանքի հրավեր ստանալու այդ ընկերություններից:
Հարցազրույցի հրավիրելու որոշումը հիմնվելու է Ձեր անձնական էջում նշված տեղեկատվության վերլուծության վրա: Հետևաբար, որքան մանրամասն լրացված լինի Ձեր անձնական էջը, այնքան արդյունավետ կլինի Ձեզ հարցազրույցի հրավերներ ուղարկելու գործընթացը:
Գրանցվելով Կայքում՝ Դուք դրանով հաստատում եք, որ սույն Համաձայնագրի և դրա անբաժանելի մասը կազմող
Կայքից օգտվելու պայմանների պահանջները հասկանալի և ընդունելի են Ձեզ համար, ինչպես նաև որ Դուք համաձայն եք այդ պահանջների հետ: Դուք չեք կարող օգտվել Կայքից, եթե համաձայն չեք նշված պահանջների հետ:
Սույն Համաձայնագրից բխող իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ: