Ընդունարանի աշխատակիցը պատասխանատու է մարզաառողջարարական համալիրի հաճախորդների դիմավորման, ամրագրումների, հեռախոսազանգերի սպասարկման և տեղեկատվության տրամադրման համար՝ ապահովելով բարձրակարգ սպասարկման մակարդակ և դրական փորձառություն հաճախորդների համար:
Պահանջվող որակավորում
- Բարձրագույն կրթություն
- Անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն՝ բանավոր և գրավոր
- Հաճախորդների հետ աշխատանքի փորձառությունը ցանկալի է
- Համակարգչային հմտություններ՝ Microsoft Office (Word, Excel, Outlook)
- Արագ կողմնորոշվելու և խնդիրներ լուծելու ունակություն
- Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ
- Բարձր պատասխանատվության զգացում, պարտաճանաչություն
- Թիմում աշխատելու կարողութուն
- Հաղորդակցման հմտությունների բարձր մակարդակ
- Հաճախորդամետություն
- Սթրեսակայունություն
- Ուշադրություն մանրուքների հանդեպ
- Բարեվարքություն (աշխատանքային պարտականություններն ազնվորեն, բարեխղճորեն կատարում, աշխատանքային հարաբերությունների մեջ օրինավոր, պարկեշտ վարքագծի դրսևորում)
Հիմնական պարտականությունները
- Ընդունարանի հեռախոսազանգերի ընդունում,
- Հյուրերի դիմավորում, ճանապարհում և ընդհանուր տեղեկատվության տրամադրում համալիրի ծառայությունների վերաբերյալ
- Ամրագրումների կատարում՝ առցանց, հեռախոսով կամ տեղում ներկայացված պահանջների հիման վրա
- Հաճախորդներին փաթեթների վերաբերյալ լիարժեք և ճշգրիտ տեղեկատվության տրամադրում
- Ամրագրումների և հաճախորդների տվյալների մուտքագրում համապատասխան էլեկտրոնային համակարգերում
- Հաճախորդների հետ խնդիրների արագ և բարեկիրթ լուծում՝ անհրաժեշտության դեպքում տեղեկացնելով ղեկավարությանը
- Ընդունարանի հաճախորդամետ մթնոլորտի պահպանման վերահսկում
Պայմաններ և այլ դրույթներ
- Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև:
- Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն:
- Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:
- Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։
Դիմելու ընթացակարգ
- Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը:
- Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք:
- Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով, ֆեյսբուքով:
- Կխնդրենք ուշադիր լինել Ձեր էլեկտրոնային փոստին և Whatsapp-ին, որոնցով կարող եք տեղեկատվություն կամ հարցազրույցի հրավեր ստանալ։
- Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին։ https://t.me/grandholdinghr