Որակի հսկիչն առանցքային դեր ունի բարձրորակ ապրանքի արտադրման հարցում։ Նա վերահսկում է և ապահովում ապրանքի համապատասխանելիությունը որակային չափանիշների։
Ներկայացվող պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
- Արագ կոմնորոշվելու ունակություն
- Ժամանակի կառավարում
- Թիմում աշխատելու կարողութուն
- Հաղորդակցման հմտությունների բարձր մակարդակ
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ
- Պատասխանատվության զգացում
- Բարեվարքություն
Պարտականություններ
- Արտադրանքի որակի վերահսկում
- Որակական շեղումների հայտնաբերում և արձանագրում, անհրաժեշտ գործողությունների իրականացում
- Խոտանի առաջացման կանխում
- Փաստաթղթերի ճշգրիտ և ժամանակին լրացում
- Հաշվետվությունների կազմում:
Պայմաններ և այլ դրույթներ
- Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում:
- Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև
- Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն
- Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:
- Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։
Դիմելու ընթացակարգ
- Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը
- Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք
- Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով
- Կխնդրենք ուշադիր լինել Ձեր էլեկտրոնային փոստին և Whatsapp-ին, որոնցով կարող եք տեղեկատվություն կամ հարցազրույցի հրավեր ստանալ
- Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին - https://t.me/grandholdinghr