Նկարագրություն
Որպես գրաֆիկ դիզայներ Դուք ստեղծելու եք Ընկերության վիզուալ կոնտենտը, ինչպես նաև պատասխանատու եք լինելու Ընկերության արտադրանքի փաթեթավորման արտաքին տեսքի, ինչպես նաև տարբեր հարթակներում և միջոցառումներին Ընկերության վիզուալ ներկայանալիության համար։
Պարտականություններ
- Ընկերության և պատվիրատու ընկերությունների կոնցեպտին համապատասխան տարատեսակ վիզուալ պրոդուկտների ստեղծում,
- Վիզուալ տարրերի՝ լոգոների, բաներների, պոստերների, բրոշուրների, սոցիալական ցանցերի հրապարակումների վիզուալների, փաթեթավորման դիզայնի և այլնի գրաֆիկական ձևավորում,
- Մակետների դիզայնի իրականացում,
- Զանազան օբեկտների 3D մոդելավորում և ռենդերինգ,
- Անիմացիաների ստեղծում,
- Լուսանկարների մշակում։
Պահանջներ
Պայմաններ և այլ դրույթներ
- Դիմելու համար անհրաժեշտ է կցել պորտֆոլիոն կամ տեղադրել դրա հղումը։
- Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում:
- Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։
- Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն
- Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:
- Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։
Դիմելու ընթացակարգ
- Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը
- Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք
- Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով
- Կխնդրենք ուշադիր լինել Ձեր էլեկտրոնային փոստին և Whatsapp-ին, որոնցով կարող եք տեղեկատվություն կամ հարցազրույցի հրավեր ստանալ
- Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին - https://t.me/grandholdinghr