Բարմեն-Բարիստա

Գրանդ Սպորտ

Նկարագրություն

Բարիստան պատասխանատու է բարի աշխատանքների կազմակերպման,ըմպելիքների պատրաստման և հաճախորդներին բարեհամբյուր սպասարկման համար։

Պարտականություններ

  • Կազմակերպել և ապահովել բարի անխափան աշխատանքը՝ պահպանելով սահմանված ընթացակարգերն ու սպասարկման չափանիշները։
  • Պատրաստել և տրամադրել հաճախորդների պատվերները ժամանակին, ճշգրիտ և բարձր որակով։
  • Անհրաժեշտության դեպքում սպասարկել հաճախորդներին սրահում և մատուցել պատվերները։
  • Իրականացնել դրամարկղային գործարքները, ապահովել դրամական միջոցների ճշգրիտ հաշվառումը ։
  • Ցուցաբերել բարեհամբույր, հարգալից և պրոֆեսիոնալ վերաբերմունք հաճախորդների նկատմամբ՝ ապահովելով բարձր մակարդակի սպասարկում։
  • Պահպանել բարի, սարքավորումների և աշխատանքային տարածքի մաքրությունն ու սանիտարահիգիենիկ պահանջները։
  • Վերահսկել ապրանքների և հումքի առկայությունը, անհրաժեշտության դեպքում տեղեկացնել պատասխանատու անձանց պաշարների համալրման վերաբերյալ։

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Միջնակարգ, միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն։
  • Աշխատանքային փորձը սպասարկման, հանրային սննդի կամ հարակից ոլորտներում ցանկալի է։
  • Մասնագիտական կրթությունը կամ համապատասխան վերապատրաստումների առկայությունը կդիտարկվի որպես առավելություն։
  • Սուրճերի, սառը և տաք ըմպելիքների, սմուզիների պատրաստման փորձառությունը կդիտարկվի որպես առավելություն։
  • Բարում առկա սարքավորումներից (սրճեփ մեքենաներ, բլենդերներ և այլ սարքավորումներ) օգտվելու հմտությունը կդիտարկվի որպես առավելություն։
  • ՀԴՄ սարքերից և POS տերմինալներից օգտվելու փորձառությունը կդիտարկվի որպես առավելություն։
  • Դրամարկղային գործարքների իրականացման և կանխիկ դրամի հետ աշխատելու փորձը կդիտարկվի որպես առավելություն։
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ։
  • Հաղորդակցման և հաճախորդների սպասարկման բարձր մակարդակի հմտություններ։
  • Պատասխանատվության բարձր զգացում և կարգապահություն։
  • Սովորելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու և խնդիրներին արագ լուծումներ գտնելու պատրաստակամություն։
  • Ժամանակի արդյունավետ կառավարման և միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն։
  • Նախաձեռնողականություն և թիմային աշխատանքի հմտություններ։
  • Բարեվարքություն, ազնվություն և դրական վերաբերմունք հաճախորդների ու գործընկերների նկատմամբ։

Պայմաններ և այլ դրույթներ

  • Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև,
  • Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն,
  • Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից,
  • Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։
  • Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին։ https://t.me/grandholdinghr

Դիմելու ընթացակարգ

  • Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը
  • Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք
  • Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով
  • Կխնդրենք ուշադիր լինել Ձեր էլեկտրոնային փոստին և Whatsapp-ին, որոնցով կարող եք տեղեկատվություն կամ հարցազրույցի հրավեր ստանալ
  • Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին - https://t.me/grandholdinghr

«Գրանդ Հոլդինգ»-ի կողմից տրամադրվող առավելությունները