Տնօրենի օգնական

Գրանդ Սպորտ

Նկարագրություն

Տնօրենի օգնականը պատասխանատու է տնօրենի հանձնարարականների կատարման վերահսկողության, ինչպես նաև փաստաթղթաշրջանառության վարման համար։

Պարտականություններ

  • Ընդունել, ուղարկել և գրանցել նամակագրությունը, փոխանցել համապատասխան ստորաբաժանումներ
  • Վարել փաստաթղթաշրջանառությունը, մասնավորապես՝ կազմակերպել դիմումների, զեկուցագրերի և այլ փաստաթղթերի հաստատումը ղեկավարության կողմից
  • Պատասխանել հեռախոսազանգերին, տալ անհրաժեշտ ինֆորմացիա
  • Իրականացնել վերահսկողություն տնօրենի հանձնարարականների կատարման նկատմամբ

Պահանջներ

  • Ադմինիստրատիվ աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն
  • Բարձրագույն կրթություն
  • Համակարգչային հմտություններ՝ MS Office` Word, Excel; 1C-ի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
  • Անգլերեն, ռուսերեն լեզուների իմացություն
  • Պարտաճանաչություն
  • Սթրեսակայունություն
  • Ուշադրություն մանրուքների հանդեպ
  • Հաղորդակցման հմտությունների բարձր մակարդակ
  • Պատասխանատվության զգացում
  • Ժամանակի կառավարման հմտություններ
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Բարեվարքություն

Պայմաններ և այլ դրույթներ

  • Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։
  • Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:
  • Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։

Դիմելու ընթացակարգ

  • Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը
  • Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք
  • Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով
  • Կխնդրենք ուշադիր լինել Ձեր էլեկտրոնային փոստին և Whatsapp-ին, որոնցով կարող եք տեղեկատվություն կամ հարցազրույցի հրավեր ստանալ
  • Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին - https://t.me/grandholdinghr

«Գրանդ Հոլդինգ»-ի կողմից տրամադրվող առավելությունները