«Գրանդ Տոբակա» ՍՊԸ-ն փնտրում է պատասխանատու և նախաձեռնող կոմերցիոն բաժնի մասնագետի:
Պարտականություններ
- Հումքի և նյութերի շարժի վերաբերյալ հաշվետվությունների վարում (հիմնականում Excel և 1C ծրագրերով), ստացված տվյալների վերլուծություն:
- Կապ արտասահմանյան գործընկերների հետ, նամակագրություն, թարգմանություններ:
- Պոտենցիալ մատակարարների որոնում, նրանց հետ կապի ապահովում, գնային առաջարկների ստացում, համապատասխան պայմանագրերի կնքում:
- Աշխատանք տեխնիկական և արտադրական բաժինների հետ:
Պահանջվող որակավորումներ
- Ներմուծման, արտահանման և լոգիստիկայի ոլորտում փորձառությունը ցանկալի է,
- Բարձրագույն կրթություն,
- Համակարգչային գիտելիքներ՝ MS Office-Word, Excel, Outlook, 1C-ի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
- Միջազգային առևտրի կանոնների, մաքսազերծման գործընթացի վերաբերյալ գիտելիքների առկայությունը / INCOTERMS / ցանկալի է,
- Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց ունակություն,
- Գործարար հաղորդակցման և բանակցությունների վարման հմտություններ,
- Ժամանակի կառավարման հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Խնդրահարույց իրավիճակներում արագ կողմնորոշվելու և լուծումներ տալու ունակություն, Պատասխանատվության բարձր զգացում,
- Վերլուծական մտածողություն,
- Ուշադրություն մանրուքների հանդեպ,
- Գերազանց հաղորդակցման և միջանձնային հմտություններ,
- Նախաձեռնողականություն,
- Բարեվարքություն։
Պայմաններ և այլ դրույթներ
- Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ։
- Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն։
- Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից։
- Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։
Դիմելու ընթացակարգ
- Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով:
- Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք այս կայք:
- Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը:
- Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին։ https://t.me/grandholdinghr