Ներքին վերահսկաղության ծառայության աշխատակից

Գրանդ Տոբակո

Ներքին վերահսկողության ծառայության աշխատակիցը պատասխանատու է Ընկերության ներսում անխափան աշխատանքի, տարածքի, մարդկանց և գույքի անվտանգության համար։

Պարտականություններ

  • Հետևել անցագրային ռեժիմի պահպանմանը,
  • Ապահովել ընկերության աշխատակիցների, տարածքի և գույքի պահպանությունը,
  • Վերահսկել Ընկերության տարածք մուտք գործող և տարածքից դուրս եկող բեռները և ավտոմեքենաները,
  • Ընկերության տարածքում կատարել շրջայցեր,
  • Գնահատել իրավիճակը և հնարավոր ռիսկերը, իրականացնել կանխարգելիչ գործողություններ

Պահանջվող որակավորումներ

  • Փորձը համանման հաստիքում կդիտարկվի որպես առավելություն,
  • Ֆիզիկական պատրաստվածություն,
  • Գերազանց հաղորդակցման և միջանձնային հմտություններ,
  • Խնդրահարույց իրավիճակներում արագ կողմնորոշվելու և լուծումներ տալու ունակություն,
  • Սթրեսակայունություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Ուշադրություն մանրուքների հանդեպ,
  • Ժամանակի կառավարման հմտություններ,
  • Բարեվարքություն։

Պայմաններ և այլ դրույթներ

  • Աշխատանքը հերթափոխային է
  • Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ։
  • Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն
  • Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից
  • Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար

Պայմաններ և այլ դրույթներ

  • Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև
  • Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն
  • Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից
  • Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։

Դիմելու ընթացակարգ

  • Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը
  • Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք
  • Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով
  • Կխնդրենք ուշադիր լինել Ձեր էլեկտրոնային փոստին և Whatsapp-ին, որոնցով կարող եք տեղեկատվություն կամ հարցազրույցի հրավեր ստանալ
  • Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին - https://t.me/grandholdinghr

«Գրանդ Հոլդինգ»-ի կողմից տրամադրվող առավելությունները