Նկարագրություն
Հոսքագծի մեքենավարուհին աշխատելու է սիգարետի արտադրամասում և իրականացնելու է հոսքամեքենայացված ծխախոտասիգարետային գծերում արտադրվող սիգարետի որակի հսկում և տեսակավորում համապատասխան տուփերի կամ արկղերի մեջ
Պարտականություններ
- Ապրանքի տեղափոխման անվնաս իրականացում
- Արկղերի պիտակավորում և տեղափոխում
- Աշխատանքի անվտանգության կանոնների իմացություն և պահպանում
Պահանջներ
- Թիմում աշխատելու կարողութուն
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ
- Արագաշարժություն
- Պատասխանատվություն
- Բարեվարքություն
Պայմաններ և այլ դրույթներ
- Աշխատանքային գրաֆիկը հերթափոխային է՝ 3 հերթափոխ:
- Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում:
- Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև կամ Ընկերության կայքում։
- Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն
- Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:
- Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։
«Գրանդ Հոլդինգ»-ի կողմից տրամադրվող առավելությունները և արտոնությունները
- Կարիերային աճ և մասնագիտական զարգացում
- «Գրանդ Սպորտ»-ի սպորտային փաթեթների զեղչեր Ձեզ և Ձեր ընտանիքի անդամներին
- Անվճար ուղևորափոխադրում (Մասիս)
- Անվճար ավտոկայանատեղի
- Մատչելի գներով ճաշարան
- Պարգևատրման համակարգ
- Թիմային միջոցառումներ
- Գումար ամուսնության կապակցությամբ
- Գումար ծննդյան օրվա կապակցությամբ
- Գումար երեխաների ծնվելու կապակցությամբ
- Վճարովի ամուսնական արձակուրդ
- Ամանորյա նվեր-փաթեթ և գումար
- Աշխատանքային արտահագուստ
Դիմելու ընթացակարգ
- Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը
- Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք
- Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով
- Կխնդրենք ուշադիր լինել Ձեր էլեկտրոնային փոստին և Whatsapp-ին, որոնցով կարող եք տեղեկատվություն կամ հարցազրույցի հրավեր ստանալ
- Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին - https://t.me/grandholdinghr