1 C-ի ներդրման և սպասարկման մասնագետ

Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ

1C մասնագետը պատասխանատու է հարթակի անխափան աշխատանքի, տարատեսակ բիզնես գործընթացների օպտիմալացման և ծրագրագյին նորարական լուծումներ տալու համար։

Պարտականություններ

  • Ընկերության շահագրգիռ բաժինների աշխատակիցներին տրամադրել խորհրդատվություն, տեխնիկական աջակցություն և առաջարկել լավագույն լուծումները 1C համակարգի շահագործման և բիզնես գործընթացների օպտիմալացման հարցերում
  • Կարգավորել և լուծել 1C համակարգի հետ կապված տեխնիկական խնդիրները
  • Մշակել և փոփոխել 1C ERP-ում հաշվետվություններ (Reports)
  • Տրամադրել տեխնիկական աջակցություն և մշակել ու առաջարկել արդյունավետ լուծումներ՝ 1C համակարգի արդյունավետ շահագործումն ապահովելու և բիզնես գործընթացները օպտիմալացնելու նպատակով։
  • Համագործակցել ծրագիրը ներդրած կազմակերպության ներկայացուցիչների, ինչպես նաև ընկերության տարբեր բաժինների հետ
  • Ապահովել տվյալների ճիշտ գրանցում, մշակման և հաշվառման գործընթացները 1C ERP համակարգում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համանման հաստիքում
  • 1C:Enterprise 8.3 (ERP) հարթակի գործիքակազմի իմացություն
  • MS Office փաթեթի իմացություն (հատկապես Excel)
  • 1C սերտիֆիկատի առկայությունը կդիտարկվի որպես առավելություն
  • Վերլուծական մտածողություն և տեխնիկական խնդիրների արագ լուծման ունակություն
  • Պատասխանատվության բարձր զգացում և մանրուքների նկատմամբ ուշադրություն
  • Գերազանց հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ
  • Նախաձեռնողականություն և ինքնուրույն աշխատելու կարողություն
  • Բարեվարքություն

Պայմաններ և այլ դրույթներ

  • Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում:
  • Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ։
  • Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն
  • Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից
  • Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար

Դիմելու ընթացակարգ

  • Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը
  • Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք
  • Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով
  • Կխնդրենք ուշադիր լինել Ձեր էլեկտրոնային փոստին և Whatsapp-ին, որոնցով կարող եք տեղեկատվություն կամ հարցազրույցի հրավեր ստանալ
  • Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին - https://t.me/grandholdinghr

«Գրանդ Հոլդինգ»-ի կողմից տրամադրվող առավելությունները