Մատուցողը պատասխանատու է հյուրերի բարձրակարգ սպասարկման ապահովման համար՝ ապահովելով հաճախորդների գոհունակությունը և սպասարկման սահմանված չափանիշների պահպանումը։
Ներկայացվող պահանջներ
- Աշխատանքային փորձը կդիտարկի որպես առավելություն,
- Հայերենի գերազանց իմացություն, Ռուսերենի և Անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
- Համակարգչային բազային գիտելիքներ,
- Հաճախորդների սպասարկման հմտություններ,
- Կնֆլիկտային իրավիճակների կանխարգելու և լուծելու հմտություն,
- Ուշադրություն մանրուքների հանդեպ,
- Գրազանց հաղորդակցման և միջանձնային հմտություններ,
- Պատասխանատվություն,
- Հաճախորդամետություն,
- Սթրեսակայունություն,
- Թիմային աշխատանք,
- Բարեվարքություն։
Պարտականություններ
- Հյուրերի դիմավորում, ուղեկցում դեպի սեղան և մենյուի տրամադրում
- Մենյուի ներկայացում և խորհրդատվություն
- Պատվերների ընդունում, ճշգրիտ գրանցում և փոխանցում համապատասխան բաժիններին (խոհանոց/բար)
- Սննդի և խմիչքների մատուցում՝ պահպանելով սպասարկման բարձր չափանիշներ
- Պատվերների մուտքագրում համակարգում, հաշվի ներկայացում և վճարումների ընդունում
- Հաճախորդների գոհունակության ապահովում սպասարկման ողջ ընթացքում
- Բողոքների հետ արդյունավետ աշխատանք և համապատասխան լուծումների առաջարկում
- Մաքրության և սննդի անվտանգության սահմանված նորմերի պահպանում
Պայմաններ և այլ դրույթներ
- Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ։
- Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն
- Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից
- Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար
Դիմելու ընթացակարգ
- Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը
- Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք
- Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով
- Կխնդրենք ուշադիր լինել Ձեր էլեկտրոնային փոստին և Whatsapp-ին, որոնցով կարող եք տեղեկատվություն կամ հարցազրույցի հրավեր ստանալ
- Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին - https://t.me/grandholdinghr