Հակահրդեհային անվտանգության գծով պատասխանատու

Ինտերնեշնլ Մասիս Տաբակ

Նկարագրություն

Հակահրդեհային անվտանգության պատասխանատուն կազմակերպում է ընկերության տարածքներում հրդեհային ռիսկերի գնահատումը, կանխարգելումը և անվտանգության նորմերի պահպանման վերահսկողությունը համապատասխան օրենսդրական կարգավորումների։

Պարտականություններ

  • Պլանավորել, կազմակերպել և վերահսկել կազմակերպության հրդեհային անվտանգության միջոցառումները:
  • Կատարել հրդեհային ռիսկերի գնահատում և առաջարկել համապատասխան կանխարգելիչ քայլեր:
  • Կազմակերպել աշխատակիցների ուսուցում հրդեհային անվտանգության կանոնների վերաբերյալ:
  • Վերահսկել հրդեհային ազդարարման, ջրային մարիչ համակարգերի, կրակմարիչների և այլ միջոցների տեխնիկական վիճակը:
  • Պատրաստել համապատասխան փաստաթղթեր՝ ներքին կարգադրություններ, հրդեհային պլաններ, ակտեր:
  • Իրականացնել պարբերական ստուգումներ և վերահսկել հրդեհային նորմերի պահպանումը արտադրական տարածքներում:
  • Մասնակցել արտակարգ իրավիճակների պատրաստվածության և արձագանքման գործընթացներին:

Պահանջներ

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն (նախընտրելի է տեխնիկական կամ անվտանգության ոլորտում):
  • Առնվազն 5 տարվա ղեկավար հաստիքի աշխատանքային փորձ հակահրդեհային անվտանգության կամ արդյունաբերական անվտանգության ոլորտում:
  • ՀՀ օրենսդրության և հակահրդեհային նորմատիվ ակտերի իմացություն:
  • Կազմակերպչական ունակություններ, պատասխանատվության զգացում:
  • Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office):
  • Աշխատանքային ռեժիմի և ճնշման պայմաններում աշխատելու ունակություն:
  • Պարտաճանաչություն
  • Սթրեսակայունություն
  • Ուշադրություն մանրուքների հանդեպ
  • Հաղորդակցման հմտությունների բարձր մակարդակ
  • Պատասխանատվության զգացում
  • Ժամանակի կառավարման հմտություններ
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Բարեվարքություն

Պայմաններ և այլ դրույթներ

  • Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում:
  • Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։
  • Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն
  • Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:
  • Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։
  • Կխնդրենք ուշադիր լինել Ձեր էլեկտրոնային փոստին և Whatsapp-ին, որոնցով կարող եք տեղեկատվություն կամ հարցազրույցի հրավիրվեր ստանալ։
  • Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին։ https://t.me/grandholdingh

Գրանդ Հոլդինգ»-ի կողմից տրամադրվող առավելությունները և արտոնությունները

  • Ուսուցման և զարգացման ծրագրերի ծախսերի փոխհատուցում
  • Կարիերային աճ և մասնագիտական զարգացում
  • Ազատ ժամերի տրամադրում ադմինիստրատիվ աշխատակիցներին
  • «Գրանդ Սպորտ»-ի սպորտային փաթեթների զեղչեր Ձեզ և Ձեր ընտանիքի անդամներին
  • Անվճար ուղևորափոխադրում (Մասիս)
  • Անվճար ավտոկայանատեղի
  • Մատչելի գներով ճաշարան
  • Պարգևատրման համակարգ
  • Թիմային միջոցառումներ
  • Գումար ամուսնության կապակցությամբ
  • Գումար ծննդյան օրվա կապակցությամբ
  • Գումար երեխաների ծնվելու կապակցությամբ
  • Վճարովի ամուսնական արձակուրդ
  • Ամանորյա նվեր-փաթեթ և գումար
  • Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրեր
  • Կորպորատիվ միջոցառումներ
  • Զեղչեր այլ կազմակերպություններում

Դիմելու ընթացակարգ

  • Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը
  • Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք
  • Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով
  • Կխնդրենք ուշադիր լինել Ձեր էլեկտրոնային փոստին և Whatsapp-ին, որոնցով կարող եք տեղեկատվություն կամ հարցազրույցի հրավեր ստանալ
  • Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին - https://t.me/grandholdinghr

«Գրանդ Հոլդինգ»-ի կողմից տրամադրվող առավելությունները