Կաթսայատան հերթապահ օպերատոր

Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ

Նկարագրություն

Կաթսայատան հերթապահ օպերատորը պատասխանատու է լինելու կաթսայատան անխափան աշխատանքի համար:

Պարտականություններ

  • Կաթսաների անվտանգ և ճիշտ գործարկման ու կանգնեցման իրականացում՝ սահմանված ընթացակարգերին համապատասխան։
  • Կաթսաների և դրանց հիմնական դետալների ընթացիկ և պարբերական զննումների իրականացում։
  • Կաթսաների աշխատանքային հիմնական պարամետրերի՝ ճնշման, ջերմաստիճանի, ջրի մակարդակի և այլ ցուցանիշների մշտական վերահսկողություն՝ թույլատրելի սահմաններում դրանց պահպանման նպատակով։
  • Կաթսայատան աշխատանքի ընթացքում առաջացող շեղումների և անսարքությունների հայտնաբերում և սահմանված կարգով համապատասխան միջոցառումների իրականացում։

Պահանջներ

  • Կաթսաների շահագործման փորձը կդիտարկվի որպես առավելություն
  • Միջին մասնագիտական կրթություն
  • Արագ կողմնորոշվելու հմտություն
  • Ժամանակի կառավարման հմտություն
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Բարեվարքություն

Պայմաններ և այլ դրույթներ

  • Աշխատանքային գրաֆիկը հերթափոխային է:
  • Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում:
  • Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։
  • Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:
  • Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։

Դիմելու ընթացակարգ

  • Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը
  • Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք
  • Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով
  • Կխնդրենք ուշադիր լինել Ձեր էլեկտրոնային փոստին և Whatsapp-ին, որոնցով կարող եք տեղեկատվություն կամ հարցազրույցի հրավեր ստանալ
  • Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին - https://t.me/grandholdinghr

«Գրանդ Հոլդինգ»-ի կողմից տրամադրվող առավելությունները