Նկարագրություն
Լողի մարզիչը պատասխանատու է տարբեր տարիքային խմբերի մարզիկներին լողի տեխնիկա ուսուցանելու, մարզումներ կազմակերպելու և նրանց մարզական կարողությունները զարգացնելու համար։
Պարտականություններ
- Լողի տեխնիկայի ուսուցում տարբեր սպորտային մակարդակի և տարիքային խմբերի հաճախորդներին
- Անհատական և խմբային մարզումների կազմակերպում և անցկացում
- Մարզումների ժամանակ անվտանգության կանոնների պահպնման ապահովում
- Մասնակցություն մրցումների նախապատրաստական և կազմակերպչական փուլերին
Պահանջներ
- Ֆիզիկական կուլտուրայի կամ սպորտի ոլորտում բարձրագույն կրթություն (նախընտրելի՝ լողի մասնագիտացումով)
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ լողի մարզչի պաշտոնում ցանկալի է
- Բարձր պատասխանատվություն և հաղորդակցական հմտություններ
- Առաջնային բուժօգնության ցուցաբերման կանոնների իմացություն
- Մանկական խմբերի հետ աշխատելու փորձը կդիտարկվի որպես առավելություն
- Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ
- Հաղորդակցման հմտությունների բարձր մակարդակ
- Սթրեսակայունություն
- Հաճախորդամետություն
- Բարեվարքություն
Պայմաններ և այլ դրույթներ
- Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։
- Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:
- Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։
Դիմելու ընթացակարգ
- Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը
- Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք
- Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով
- Կխնդրենք ուշադիր լինել Ձեր էլեկտրոնային փոստին և Whatsapp-ին, որոնցով կարող եք տեղեկատվություն կամ հարցազրույցի հրավեր ստանալ
- Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին - https://t.me/grandholdinghr