Շինվերանորոգման բաժնի պետ

Գրանդ Մաստեր

Շինվերանորոգման բաժնի պետը պատասխանատու է վերանորոգման և շինարարական աշխատանքների կազմակերպման և կառավարման համար՝ նախնական պլանավորումից մինչև ավարտ։

Ներկայացվող պահանջներ

  • Բարձրագույն կրթություն շինարարական կամ ճարտարապետական ոլորտում
  • Շինարարական ոլորտում ղեկավարման 5 և ավելի տարվա աշխատանքային փորձ
  • Վերանորոգման աշխատանքների կազմակերպման և նախագծերի կառավարման փորձ
  • Գծագրեր կարդալու հմտություն
  • Շինարարական և վերանորոգման ստանդարտների, տեխնոլոգիաների, նյութերի և կարգավորումների իմացություն
  • Պատկերացում շինարարական ժամանակակից լուծումների, նյութերի և գործընթացների մասին
  • Պատկերացում բոլոր շինարարական մասնագիտությունների և աշխատանքների մասին
  • Պատասխանատվության բարձր զգացում և արդյունավետ թիմի աշխատանք կազմակերպելու ունակություն
  • Կազմակերպչական բարձր կարողություններ
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Արագ կողմնորոշվելու հմտություն
  • Պարտաճանաչություն
  • Սթրեսակայունություն
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն
  • Ժամանակի կառավարման հմտություն
  • Բարեվարքություն

Պարտականություններ

  • Վերանորոգման և շինարարական աշխատանքների ղեկավարում՝ նախնական պլանավորումից մինչև ավարտի փուլ
  • Տեխնիկական ուսումնասիրությունների իրականացում և նախագծերի վերանորոգման պահանջների գնահատում
  • Ըստ ժամկետների, բյուջեի և որակի պահանջների շինարարական և վերանորոգման աշխատանքների կազմակերպում ու մոնիթորինգ
  • Շինարարական անձնակազմի աշխատանքների կոորդինացում
  • Նախագծերի աշխատանքների ծրագրային ժամկետները պահպանման վերահսկողություն

Պայմաններ և այլ դրույթներ

  • Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում:
  • Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։
  • Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:
  • Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։
  • Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին։ https://t.me/grandholdinghr

Դիմելու ընթացակարգ

  • Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը
  • Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք
  • Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով
  • Կխնդրենք ուշադիր լինել Ձեր էլեկտրոնային փոստին և Whatsapp-ին, որոնցով կարող եք տեղեկատվություն կամ հարցազրույցի հրավեր ստանալ
  • Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին - https://t.me/grandholdinghr

«Գրանդ Հոլդինգ»-ի կողմից տրամադրվող առավելությունները