Էլեկտրիկը պատասխանատու է արտադրամասի բոլոր տեսակի էլեկտրական սարքավորումների անխափան աշխատանքի համար։
Պարտականություններ
- Կատարել բոլոր տեսակի էլեկտրական սարքավորումների, ապարատների, հաստոցների, էլ. վահանակների, լուսավորության վերանորոգման և շահագործման աշխատանքներ
- Մասնակցել սարքավորումների պլանային նորոգման աշխատանքներին
- Իրականացնել սարքավորումների պահեստամասերի փոխարինման աշխատանքներ
- Հետևել իր կողմից օգտագործվող սարքավորումների մաքրությանը և սարքինությանը
- Պահպանել անվտանգության բոլոր ընթացակարգերը
Ներկայացվող պահանջներ
- Բարձրագույն կրթությունը կդիտարկվի որպես առավելություն
- Գծագրեր կարդալու հմտություն
- Չափիչ սարքերից օգտվելու հմտություն
- Օգտագործվող հարմարանքների, սարքերի և սարքավորումների շահագործման հմտություններ
- Օգտագործվող նյութերի հատկությունների վերաբերյալ գիտելիքներ
- Էլ. սարքավորումների, հաստոցների, աշխատանքի սկզբունքների, սկզբունքային սխեմաների իմացություն
- Պատասխանատվության բարձր զգացում
- Հաղորդակցման գերազանց հմտություններ
- Արագ կողմնորոշվելու հմտություն
- Պարտաճանաչություն
- Սթրեսակայունություն
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Ժամանակի կառավարման հմտություն
- Բարեվարքություն
Պայմաններ և այլ դրույթներ
- Աշխատանքը հերթափոյաին է
- Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում:
- Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։
- Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:
- Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։
- Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին։ https://t.me/grandholdinghr
Դիմելու ընթացակարգ
- Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը
- Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք
- Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով
- Կխնդրենք ուշադիր լինել Ձեր էլեկտրոնային փոստին և Whatsapp-ին, որոնցով կարող եք տեղեկատվություն կամ հարցազրույցի հրավեր ստանալ
- Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին - https://t.me/grandholdinghr