Կատարել տարբեր տեսակի պրոֆեսիոնալ մերսումներ՝ ապահովելով բարձրորակ սպասարկում և հաճախորդամետ մոտեցում։

Պարտականություններ

  • Կատարել տարբեր տեսակի մերսումներ՝
    • դասական մերսում
    • սպորտային մերսում
    • վերականգնողական մերսում
    • ռելաքս/հակասթրեսային մերսում
    • լիմֆոդրենաժային մերսում
  • Ընդունել և գնահատել հաճախորդի ընդհանուր վիճակը՝ անհրաժեշտության դեպքում ներկայացնելով առաջարկություններ կամ զգուշացումներ։
  • Հետևել բժշկական/ֆիզիոթերապևտիկ ցուցումներին, եթե հաճախորդը ունի առողջական հատուկ կարիքներ
  • Ապահովել սրահի մաքրությունը, հիգիենան
  • Հետևել համալիրի ծառայությունների չափանիշներին, ապահովել բարձրորակ ծառայություն և հաճախորդամետ մոտեցում
  • Վարման համապատասխան գրանցումներ՝ հաճախորդների այցելությունների, օգտագործված ծառայությունների և կատարված ընթացակարգերի վերաբերյալ
  • Մասնակցել վերապատրաստումներին և կատարելագործել մասնագիտական հմտությունները

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տվյալ ոլորտում, նաև մերսողի մասնագիտական վկայական
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
  • Զանազան մերսման տեխնիկաների իմացություն
  • Մարդու անոտոմիայի, ֆիզիոլոգիայի, վնասվածքաբանության, պաթոֆիզիոլոգիայի հիմունքների իմացություն
  • Հայերենի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների հաղորդակցական մակարդակի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
  • Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ
  • Հաղորդակցման հմտությունների բարձր մակարդակ
  • Սթրեսակայունություն
  • Ժամանակի կառավարման հմտություն
  • Հաճախորդամետություն
  • Բարեվարքություն

Պայմաններ և այլ դրույթներ

  • Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։
  • Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:
  • Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։
  • Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին։ https://t.me/grandholdinghr

Դիմելու ընթացակարգ

  • Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը
  • Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք
  • Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով
  • Կխնդրենք ուշադիր լինել Ձեր էլեկտրոնային փոստին և Whatsapp-ին, որոնցով կարող եք տեղեկատվություն կամ հարցազրույցի հրավեր ստանալ
  • Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին - https://t.me/grandholdinghr

«Գրանդ Հոլդինգ»-ի կողմից տրամադրվող առավելությունները