Մաքրուհին պատասխանատու է իրեն հանձնարարված տարածքների մաքրության, սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման և անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովման համար։
Ներկայացվող պահանջներ
- Մաքրասիրություն
- Բարեխղճություն և պատասխանատվության բարձր զգացում
- Ֆիզիկական աշխատանք կատարելու կարողություն
- Կարգապահություն և մաքրասիրություն
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ
- Ժամանակի կառավարման հմտություն
- Բարեվարքություն
- Անվտանգության կանոնների պահպանման պատրաստակամություն։
Պարտականություններ
- Իրականացնել իրեն հանձնարարված տարածքների ամենօրյա մաքրում
- Հավաքել և հեռացնել աղբը սահմանված կարգով
- Օգտագործել մաքրման պարագաներն ու նյութերը ըստ նշանակության
- Պահպանել սանիտարահիգիենիկ նորմերը և անվտանգության կանոնները
- Տեղեկացնել անմիջական ղեկավարին տարածքում նկատված վնասվածքների, անսարքությունների կամ վտանգավոր իրավիճակների մասին
- Խնամքով վերաբերվել ընկերության գույքին և մաքրման սարքավորումներին
Պայմաններ և այլ դրույթներ
- Աշխատանքը կարող է լինել հերթափոխային
- Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։
- Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:
- Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։
Դիմելու ընթացակարգ
- Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը
- Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք
- Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով
- Կխնդրենք ուշադիր լինել Ձեր էլեկտրոնային փոստին և Whatsapp-ին, որոնցով կարող եք տեղեկատվություն կամ հարցազրույցի հրավեր ստանալ
- Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին - https://t.me/grandholdinghr