Ներքին վերահսկողության ծառայության աշխատակիցը պատասխանատու է Ընկերության ներսում անխափան աշխատանքի, տարածքի, մարդկանց և գույքի անվտանգության համար։
Պարտականություններ
- Հետևել անցագրային ռեժիմի պահպանմանը,
- Ապահովել ընկերության աշխատակիցների, տարածքի և գույքի պահպանությունը,
- Վերահսկել Ընկերության տարածք մուտք գործող և տարածքից դուրս եկող բեռները և ավտոմեքենաները,
- Ընկերության տարածքում կատարել շրջայցեր,
- Գնահատել իրավիճակը և հնարավոր ռիսկերը, իրականացնել կանխարգելիչ գործողություններ
Պահանջվող որակավորումներ
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձ անվտանգության ոլորտում՝ ցանկալի է
- Արագ կողմնորոշվելու հմտություն
- Թիմում աշխատելու կարողութուն
- Ժամանակի կառավարման հմտություն
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Սթրեսային և կոնֆլիկտային իրավիճակների կառավարման հմտություն
- Պատասխանատվություն
- Բարեվարքություն
Պայմաններ և այլ դրույթներ
- Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև
- Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն
- Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից
- Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։
Դիմելու ընթացակարգ
- Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը
- Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք
- Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով
- Կխնդրենք ուշադիր լինել Ձեր էլեկտրոնային փոստին և Whatsapp-ին, որոնցով կարող եք տեղեկատվություն կամ հարցազրույցի հրավեր ստանալ
- Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին - https://t.me/grandholdinghr