Գրանդ Դիլինգ և Գրանդ Սպորտ Ընկերությունները փնտրում են ՄՌԿ ղեկավար։ Նա պատասխանատու է լինելու կադրային փաստաթղթաշրջանառության և ՄՌԿ գործընթացների կազմակերպման համար։
Ներկայացվող պահանջներ
- Բարձրագույն կրթություն։ Առնվազն Բակալավրի աստիճան ՄՌԿ, կառավարման, կառավարման հոգեբանության կամ հարակից ոլորտներում,
- Առնվազն 4 տարվա աշխատանքային փորձ ՄՌԿ ոլորտում,
- ՀՀ աշխատանքային օրենսգրքի, ոլորտին վերաբերվող կառավարության որոշումների և ենթաօրենսդրական ակտերի գերազանց իմացություն,
- Կադրային փաստաթղթաշրջանառության կազմակերպման հմտություններ,
- Համակարգչային գիտելիքներ՝ Microsoft Office, մասնավորապես Word, Excel, Outlook-ի գերազանց իմացություն, ՄՌԿ սոֆթերի իմացություն, 1C-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացությունը կդիվտի որպես առավելություն,
- ՄՌԿ գործընթացների գերազանց կոմպետենցիաներ՝ համալրում, օնբորդինգ, ուսուցում-զարգացում և այլն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Արագ որոշումներ կայացնելու, խնդրահարույց իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ
- Բարեվարքություն
- Սթրեսակայունություն
- Թիմ առաջնորդելու ունակություն:
Պարտականություններ
- Աշխատանքային պայմանագրերի, ներքին իրավական ակտերի, հրամանների անհրաժեշտ փաստաթղթաշրջանառության վարում համաձայն ՀՀ օրենսդրության,
- ՄՌԿ գործընթացների անընդհատ կատարելագործում,
- Օրենսդրական փոփոխություններին հետևում և համակարգի անընդհատ թարմացում համաձայն այդ փոփոխությունների,
- ՄՌԿ ադմինիստրատիվ բաժնի թիմի ղեկավարում,
- Համագործակցություն և ակտիվ աշխատանք Հոլդինիգի ՄՌԿ և իրավաբանական կառույցների հետ,
- 1 C, Tax Service և այլ ծրագրերում ու կայքերում անհրաժեշտ գրանցումների իրականացում և հետագա վարում,
- ՄՌԿ հաշվետվությունների կազմում,
- ՄՌԿ վերլուծությունների իրականացում,
- Ուսուցման և ատեստավորման գործընթացների կազմակերպում,
- Անձնակազմի համալրման գործընթացներին կազմակերպում ու մասնակցում,
- Նոր ընդունված աշխատակիցների օնբորդինգի կազմակերպում,
- Աշխատակիցների հարաբերությունների, առաջացած կոնֆլիկտների և անհամաձայնությունների հարթում /relationship management/
Պայմաններ և այլ դրույթներ
- Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև
- Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն
- Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից
- Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։
Դիմելու ընթացակարգ
- Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը
- Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք
- Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով
- Կխնդրենք ուշադիր լինել Ձեր էլեկտրոնային փոստին և Whatsapp-ին, որոնցով կարող եք տեղեկատվություն կամ հարցազրույցի հրավեր ստանալ
- Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին։ https://t.me/grandholdinghr