Սանտեխնիկ

Գրանդ Մաստեր

Սանտեխնիկը պատասխանատու է ջրամատակարարման, ջեռուցման, օդատար և կաթիլային ոռոգման համակարգերի սպասարկման, ինչպես նաև համապատասխան տեղադրման և մոնտաժային աշխատանքների իրականացման համար։

Պարտականություններ

  • Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի սպասարկում,
  • Սանհանգույցների և հարակից համակարգերի տեխնիկական սպասարկում,
  • Ջեռուցման համակարգերի և ջեռուցման մարտկոցների սպասարկում,
  • Կաթիլային ոռոգման համակարգի սպասարկում,
  • Օդատար, ջրատար և հակահրդեհային խողովակաշարերի համակարգերի տեղադրում և սպասարկում,
  • Տարբեր ինժեներական համակարգերի տեղադրման և մոնտաժային աշխատանքների իրականացում,
  • Աշխատանքային անվտանգության կանոնների խիստ պահպանում

Պահանջներ

  • Մասնագիտական կրթությունը կամ համապատասխան աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն։
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձը համանման ոլորտում կդիտարկվի որպես առավելություն։
  • Ջրամատակարարման, ջեռուցման և ինժեներական համակարգերի վերաբերյալ գործնական գիտելիքներ,
  • Տեխնիկական աշխատանքներ իրականացնելու կարողություն,
  • Աշխատանքների որակյալ և պատասխանատու իրականացման կարողություն։
  • Աշխատանքային անվտանգության կանոնների իմացություն և պատրաստակամություն դրանք պահպանելու
  • Պատասխանատվության բարձր զգացում։
  • Կարգապահություն և թիմում աշխատելու կարողություն։
  • Ֆիզիկական դիմացկունություն։
  • Բարեվարքություն։

Պայմաններ և այլ դրույթներ

  • Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում:
  • Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ։
  • Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն։
  • Հաստիքը կարող է ենթադրել արտոնյալ կենսաթոշակի հնարավորություն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում։
  • Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից։
  • Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։

Դիմելու ընթացակարգ

  • Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը
  • Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք
  • Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով
  • Կխնդրենք ուշադիր լինել Ձեր էլեկտրոնային փոստին և Whatsapp-ին, որոնցով կարող եք տեղեկատվություն կամ հարցազրույցի հրավեր ստանալ
  • Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին - https://t.me/grandholdinghr

«Գրանդ Հոլդինգ»-ի կողմից տրամադրվող առավելությունները