Աշխատանքի նկարագիր
Կոմպրեսորավարը պատասխանատու է կոմպրեսորային կայաններում կոմպրեսորների, սառեցման համակարգերի, ինչպես նաև պոմպակայաններում հիդրոպոմպերի փականների, հակադարձ կափույրների սպասարկման և մեքենասարքավորումների բնականոն աշխատանքի ապահովման համար:
Ներկայացվող պահանջներ
• Գիտելիքներ կոմպրեսորների աշխատանքի մասին
• Աշխատանքային գործիքներից օգտվելու կարողություն
• Արագ կողմնորոշվելու հմտություն
• Պարտաճանաչություն
• Սթրեսակայունություն
• Մանրուքների նկատմամբ ուշադրություն
• Ժամանակի կառավարման հմտություն
• Թիմում աշխատելու կարողություն
• Պատասխանատվություն
• Բարեվարքություն
Պարտականություններ
• Մեքենասարքավորումների (կոմպրեսորներ, հիդրոպոմպեր, փականներ, հակադարձ կափույրներ և սառեցման համակարգեր) սպասարկում և վերանորոգում
• Մեքենասարքավորումների անխափան աշխատանքի ապահովում
• Առաջացած խնդիրներին արագ արձագանքում և համապատասխան լուծում
• Աշխատանքի անվտանգության և ներքին կարգապահական կանոնների իմացություն և պահպանում
Պայմաններ և այլ դրույթներ
• Աշխատանքային գրաֆիկը հերթափոխային է:
• Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում:
• Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։
• Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն:
• Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:
• Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։
Դիմելու ընթացակարգ
• Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը:
• Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք:
• Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով ։
• Կխնդրենք ուշադիր լինել Ձեր էլեկտրոնային փոստին և Whatsapp-ին, որոնցով կարող եք տեղեկատվություն կամ հարցազրույցի հրավեր ստանալ։
• Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին։ https://t.me/grandholdinghr