Մեքենավար - կարգավորող

Գրանդ Տոբակո

Մեքենավար-կարգավորողն աշխատելու է սիգարետի արտադրամասում և իրականացնելու է սարքավորումների ընթացիկ սպասարկում:

Ներկայացվող պահանջներ

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն
  • Հաստոցների աշխատանքի և դրանց սպասարկման գործընթացների իմացություն
  • Արագ կողմնորոշվելու հմտություն
  • Թիմում աշխատելու կարողութուն
  • Ժամանակի կառավարման հմտություն
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն
  • Սթրեսային և կոնֆլիկտային իրավիճակների կառավարման հմտություն
  • Պատասխանատվություն
  • Բարեվարքություն

Պարտականությունները

  • Հաստոցների կարգաբերում, ընթացիկ սպասարկում և վերանորոգում
  • Հաստոցների անխափան աշխատանքի ապահովում
  • Ընկերության արտադրանքի որակի վերաբերյալ ինֆորմացիայի տիրապետում
  • Աշխատանքի անվտանգության կանոնների իմացություն և պահպանում

Պայմաններ և այլ դրույթներ

  • Աշխատանքային գրաֆիկը հերթափոխային է
  • Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև
  • Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն
  • Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից
  • Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար

Դիմելու ընթացակարգ

  • Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով
  • Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք այս կայք
  • Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը
  • Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով կամ ֆեյսբուքով
  • Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին։ https://t.me/grandholdinghr

«Գրանդ Հոլդինգ»-ի կողմից տրամադրվող առավելությունները