ՄՌԿ մասնագետը կմասնակցի մարդկային ռեսուրսների կառավարման մի շարք գործառույթների իրականացմանը․ ներառյալ հավաքագրումը, նոր աշխատակիցների օնբորդինգը, ելքի հարցազրույցները, աշխատակիցների կատարողականի կառավարումը և այլն։
Ներկայացվող պահանջներ
• Բարձրագույն կրթություն։ Առնվազն Բակալավրի աստիճան ՄՌԿ, կառավարման, կառավարման հոգեբանության կամ հարակից ոլորտներում,
• Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ՄՌԿ ոլորտում,
• Համակարգչային գիտելիքներ՝ Microsoft Office, մասնավորապես Word, Excel, Outlook-ի գերազանց իմացություն, ՄՌԿ սոֆթերի իմացություն, 1C-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
• Հայերենի գերազանց իմացություն, Ռուսերենի և Անգլերենի լավ իմացություն,
• ՀՀ աշխատանքային օրենսգրքի, ոլորտին վերաբերվող կառավարության որոշումների և ենթաօրենսդրական ակտերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
• Տվյալների վերլուծություն և հաշվետվություններ կազմելու հմտություններ,
• ՄՌԿ գործընթացների գերազանց իմացություն ՝ համալրում, օնբորդինգ, ուսուցում -զարգացում և այլն,
• Հարցազրույցների վարման տեխնիկաների իմացություն (կոմպետենցիաների, փափուկ հմտությունների, մոտիվացիայի և այլ պահանջվող որակների ու հմտությունների բացահայտման կարողություն )
• ՄՌԿ տվյալահեն մոտեցումների/ բանաձևերի իմացություն,
• Պատասխանատվության բարձր զգացում,
• Արագ որոշումներ կայացնելու, խնդրահարույց իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
• Վերլուծական մտածողություն,
• Ուշադրություն մանրուքների հանդեպ,
• Գերազանց հաղորդակցման և միջանձնային հմտություններ,
• Սթրեսակայունություն,
• Ժամանակի կառավարման հմտություններ,
• Նախաձեռնողականություն,
• Բարեվարքություն։
Պարտականություններ
• Իրականացնել անձնակազմի համալրման գործընթացը՝ տեղադրել հայտարարություններ, դիտարկել ընտրված ռեզյումեները, կապ հաստատել թեկնածուների հետ, կազմակերպել և վարել հարցազրույցները։
• Ուսումնասիրել և առաջարկել թեկնածուներ փնտրելու առավել արդյունավետ մեթոդներ և միջոցներ:
• Մասնակցել աշխատուժի վերլուծության, կադրային ռեզերվի ձևավորման և մարդկային ռեսուրսների կանխատեսումների գործընթացներին:
• Կազմակերպել օնբորդինգի գործընթացը:
• Իրականացնել տվյալների վերլուծություն և ներկայացնել հաշվետվություններ:
• Մասնակցել ուսուցման և զարգացման, ինչպես նաև անձնակազմի գնահատման գործընթացներին:
• Իրականացնել աշխատակիցների տարատեսակ հարցումներ։
• Մասնակցել անձնակազմի արդյունավետության կառավարման գործընթացներին:
• Մասնակցել մարդկային ռեսուրսների կառավարմանը առնչվող միջոցառումների և նախագծերի կազմակերպմանը և համակարգմանը:
Պայմաններ և այլ դրույթներ
• Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև
• Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն
• Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից
• Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար
Դիմելու ընթացակարգ
• Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով
• Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք այս կայք
• Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը
• Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով կամ ֆեյսբուքով
• Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին։ https://t.me/grandholdinghr