Արտադրամասի հերթափոխի պետ

Գրանդ Տոբակո

Հերթափոխի պետը պատասխանատու է արտադրական հերթափոխի կազմակերպման, վերահսկման և աշխատանքների անխափան ընթացքի ապահովման համար։

Պարտականություններ

  • Կազմակերպել և վերահսկել արտադրական հերթափոխի գործընթացը՝ ըստ սահմանված պլանների և գործընթացների,
  • Կոորդինացնել և ղեկավարել հերթափոխում ներգրավված անձնակազմը,
  • Վերահսկել արտադրանքի որակը և տեխնոլոգիական գործընթացների պահպանումը,
  • Ապահովել տեխնիկական անվտանգության կանոնների պահպանումը,
  • Կառավարել արտադրական ռեսուրսները,
  • Կազմել հաշվետվություններ և տեղեկացնել վերադասներին առաջացած խնդիրների մասին։


Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է տեխնիկական կամ ինժեներական կրթություն),
  • Ցանկալի է առնվազն 2 տարվա փորձ արտադրական ոլորտում կամ ղեկավար պաշտոնում,
  • Լավ կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ,
  • Հետևողականություն, արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն։
  • Առաջնորդություն
  • Վերլուծական մտածողություն
  • Ուշադրություն մանրամասների հանդեպ
  • Հաղորդակցման հմտությունների բարձր մակարդակ
  • Պատասխանատվության զգացում
  • Սովորելու և բարդ խնդիրներ լուծելու բարձր պատրաստակամություն
  • Ժամանակի կառավարման հմտություններ
  • Նախաձեռնողականություն
  • Բարեվարքություն

Պայմաններ և այլ դրույթներ

  • Աշխատանքային գրաֆիկը հերթափոխային է՝ 3 հերթափոխ
  • Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև
  • Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն
  • Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից
  • Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։


Դիմելու ընթացակարգ

  • Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով:
  • Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք այս կայք:
  • Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը:
  • Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին։ https://t.me/grandholdinghr

«Գրանդ Հոլդինգ»-ի կողմից տրամադրվող առավելությունները