Գրաֆիկ դիզայները ստեղծելու է Ընկերության վիզուալ կոնտենտը, ինչպես նաև պատասխանատու է լինելու Ընկերության արտադրանքի փաթեթավորման արտաքին տեսքի, ինչպես նաև տարբեր հարթակներում և միջոցառումներին Ընկերության վիզուալ ներկայանալիության համար։
Աշխատանքային պարտականություններ
• Ընկերության և պատվիրատու ընկերությունների կոնցեպտին համապատասխան տարատեսակ վիզուալ պրոդուկտների ստեղծում,
• Վիզուալ տարրերի՝ լոգոների, բաներների, պոստերների, բրոշուրների, սոցիալական ցանցերի հրապարակումների վիզուալների, տուփերի և այլնի գրաֆիկական ձևավորում,
• Մակետների դիզայնի իրականացում,
• Զանազան օբեկտների 3D մոդելավորում և ռենդերինգ,
• Անիմացիաների ստեղծում,
• Լուսանկարների մշակում։
Պահանջվող որակավորումներ
• Բարձրագույն կրթություն դիզայնի կամ հարակից ոլորտում,
• Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
• Հայերենի, ռուսերենի և անգլերենի իմացություն
• Adobe Ilustrator, Photoshop, Corel Draw, In Design և եռաչափ գրաֆիկական ծրագրերի իմացություն
• Ստեղծագործ մտածողություն,
• Ծավալա-տարածքային մտածողություն,
• Ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն,
• Վերջնաժամկետներին հետևելու ունակություն
• Պատասխանատվության զգացում,
• Նախագծերի կառավարման փուլերի և գործընթացների մասին պատկերացում
• Նախաձեռնողականություն
• Սովորելու և բարդ խնդիրներ լուծելու բարձր պատրաստակամություն
• Ուշադրություն մանրուքների նկատմամբ
• Առաջնորդություն,
• Թիմում աշխատելու ունակություն,
• Բարեվարքություն (integrity) և ազնվություն:
Ոչ պարտադիր հմտություններ՝ հետագա առաջխաղացման համար
• Տպագրության մեջ դիզայնի սկզբունքների կիրառության իմացություն
• Անիմացիոն ծրագրերի/motion design իմացություն
Պայմաններ և այլ դրույթներ
• Կխնդրենք ռեզյումեն ուղարկել Word/PDF ձևաչափով։ PDF ձևաչափը` Word-ից վերափոխված։ Ֆայլը չպետք է լինի նկար ձևաչափով։
• Դիմելու համար անհրաժեշտ է կցել պորտֆոլիոն կամ տեղադրել դրա հղումը։
• Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում:
• Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։
• Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն
• Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:
• Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։
• Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին։ https://t.me/grandholdinghr
Դիմելու ընթացակարգ