Կադրերի բաժնի մասնագետ

Գրանդ Մաստեր

Գրանդ Մաստեր Ընկերությունը փնտրում է կադրերի բաժնի մասնագետի։ Նա պատասխանատու է լինելու կադրային փաստաթղթաշրջանառության համար։

Ներկայացվող պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Մասնագիտական աշխատանքային փորձը ցանկալի է
  • ՀՀ աշխատանքային օրենսգրքի, ոլորտին վերաբերվող կառավարության որոշումների և ենթաօրենսդրական ակտերի իմացություն,
  • Կադրային փաստաթղթաշրջանառության կազմակերպման հմտություններ,
  • Համակարգչային գիտելիքներ՝ Microsoft Office, մասնավորապես Word, Excel, Outlook-ի իմացություն, 1C-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիվտի որպես առավելություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Բարեվարքություն
  • Սթրեսակայունություն

Պարտականություններ

  • Աշխատանքային պայմանագրերի, ներքին իրավական ակտերի, հրամանների անհրաժեշտ փաստաթղթաշրջանառության վարում համաձայն ՀՀ օրենսդրության,
  • Աշխատաժամանակի տեղեկագրերի վարում,
  • 1 C, Tax Service և այլ ծրագրերում ու կայքերում անհրաժեշտ գրանցումների իրականացում և հետագա վարում,
  • Հաշվետվությունների կազմում և ներկայացում անմիջական ղեկավարին

Պայմաններ և այլ դրույթներ

  • Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև
  • Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն
  • Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից
  • Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։

Դիմելու ընթացակարգ

  • Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը
  • Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք
  • Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով
  • Կխնդրենք ուշադիր լինել Ձեր էլեկտրոնային փոստին և Whatsapp-ին, որոնցով կարող եք տեղեկատվություն կամ հարցազրույցի հրավեր ստանալ
  • Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին։ https://t.me/grandholdinghr

«Գրանդ Հոլդինգ»-ի կողմից տրամադրվող առավելությունները