Խմբակային պարապմունքների մարզիչ

Գրանդ Սպորտ

Մենք փնտրում ենք եռանդուն, մոտիվացնող և փորձառու մարզիչների (Tabata, Stretching, Aqua Tabata, Zumba, Total Body Power, Fitness Yoga, Pilates)։ Յուրաքանչյուր մարզիչ պատասխանատու է լինելու մարզումների պլանավորման, անցկացման, ինչպես նաև մասնակիցներին ուղորդելու, ոգեշնչելու և ճիշտ ու անվտանգ տեխնիկա ապահովելու համար։

Պարտականություններ

  • Մշակել և վարել մարզիչի մասնագիտական ոլորտին համապատասխան պարապմունքներ՝ ապահովելով դրանց արդյունավետությունն ու անվտանգությունը
  • Նախապես պլանավորել մարզման կառուցվածքը՝ համապատասխանեցնելով այն տվյալ մարզման ուղղվածությանը և բնույթին
  • Անհատական մոտեցում ցուցաբերել մասնակիցներին՝ հարմարեցնելով ինտենսիվությունը ըստ նրանց ֆիզիկական պատրաստվածության մակարդակի
  • Մարզման ընթացքում հետևել մասնակիցների վարժությունների կատարման տեխնիկային և կեցվածքին՝ ապահովելով ճիշտ վարժությունների իրականացում
  • Մշտապես վերահսկել և պահպանել պարապմունքների ընթացքում անվտանգության բոլոր պահանջները
  • Կազմել մոտիվացնող, դինամիկ և հետաքրքիր պարապմունքներ, որոնք նպաստում են մասնակիցների ակտիվ ներգրավվածությանը
  • Ընտրել համապատասխան երգացանկ, որը մարզման ընթացքը ավելի մոտիվացնող կդարձնի և չի հակասի մարզահամալիրի կոնցեպտին,
  • Ստեղծել մոտիվացնող դասընթացներ,
  • Ժամանակ առ ժամանակ փոխել ծրագիրը,
  • Հետևել ֆիթնես նոր թրենդերին և միտումներին՝ անընդհատ կատարելագործելով դասընթացները:

Ներկայացվող պահանջներ

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն
  • Առնվազն 1 տարվա մարզչական աշխատանքային փորձ
  • Համապատասխան վերապատրաստումները կդիտարկվեն որպես առավելություն
  • Մոտիվացնող, անվտանգ և մասնագիտական պարապմունքներ անցկացնելու ունակություն
  • Ժամանակի արդյունավետ կառավարում
  • Գերազանց հաղորդակցման և միջանձնային հմտություններ
  • Ուշադրություն մանրուքների հանդեպ
  • Պատասխանատվության զգացում
  • Ժամանակի կառավարման հմտություններ
  • Նախաձեռնողականություն
  • Բարեվարքություն

Պայմաններ և այլ դրույթներ

  • Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։
  • Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:
  • Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։

«Գրանդ Հոլդինգ»-ի կողմից տրամադրվող առավելությունները և արտոնությունները

  • Ուսուցման և զարգացման ծրագրերի ծախսերի փոխհատուցում
  • Կարիերային աճ և մասնագիտական զարգացում
  • Ազատ ժամերի տրամադրում ադմինիստրատիվ աշխատակիցներին
  • «Գրանդ Սպորտ»-ի սպորտային փաթեթների զեղչեր Ձեզ և Ձեր ընտանիքի անդամներին
  • Անվճար ուղևորափոխադրում (Մասիս)
  • Անվճար ավտոկայանատեղի
  • Մատչելի գներով ճաշարան
  • Պարգևատրման համակարգ
  • Թիմային միջոցառումներ
  • Գումար ամուսնության կապակցությամբ
  • Գումար ծննդյան օրվա կապակցությամբ
  • Գումար երեխաների ծնվելու կապակցությամբ
  • Վճարովի ամուսնական արձակուրդ
  • Ամանորյա նվեր-փաթեթ և գումար
  • Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրեր
  • Կորպորատիվ միջոցառումներ
  • Զեղչեր այլ կազմակերպություններում
Դիմելու ընթացակարգ
  • Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը:
  • Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք։
  • Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով:
  • Կխնդրենք ուշադիր լինել Ձեր էլեկտրոնային փոստին և Whatsapp-ին, որոնցով կարող եք տեղեկատվություն կամ հարցազրույցի հրավեր ստանալ։
  • Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին։ https://t.me/grandholdinghr

«Գրանդ Հոլդինգ»-ի կողմից տրամադրվող առավելությունները