Պահեստապետ

Գրանդ Սպորտ

Պահեստապետը պատասխանատու է պահեստի պաշարների արդյունավետ կառավարման, հաշվառման ու պահպանության գործընթացների կազմակերպման համար։


Հիմնական պարտականություններ

  • Պահեստի արդյունավետ և կազմակերպված կառավարում, նյութական արժեքների հաշվառում
  • Մուտք-ելքի շարժի վերահսկում և փաստաթղթավորում
  • Պահեստի պաշարների պարբերական գույքագրում
  • Ապրանքների ճիշտ պահպանում և դասավորում ըստ սահմանված չափանիշների
  • Պատվերների ժամանակին և ճշգրիտ կատարման ապահովում,
  • Մատակարարների հետ արդյունավետ և պատասխանատու համագործակցություն
  • Դրոշմավորված ապրանքների ճշգրիտ հաշվառման կազմակերպում
  • Անվտանգության կանոնների իմացություն և պահպանում


Ներկայացվող պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
  • Նույնանման աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն (պահեստի կառավարում, նյութական պատասխանատվություն)
  • Համակարգչային գիտելիքներ՝ MS Word, Excel,1 C
  • Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն
  • Թիմում աշխատելու և կազմակերպելու կարողություն
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ
  • Հաղորդակցման հմտությունների բարձր մակարդակ
  • Ժամանակի կառավարման հմտություններ
  • Նախաձեռնողականություն
  • Բարեվարքություն


Պայմաններ և այլ դրույթներ

  • Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։
  • Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն:
  • Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:
  • Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։

 

Դիմելու ընթացակարգ

  • Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը:
  • Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք։
  • Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով:
  • Կխնդրենք ուշադիր լինել Ձեր էլեկտրոնային փոստին և Whatsapp-ին, որոնցով կարող եք տեղեկատվություն կամ հարցազրույցի հրավեր ստանալ։
  • Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին։ https://t.me/grandholdinghr


«Գրանդ Հոլդինգ»-ի կողմից տրամադրվող առավելությունները