Լողի մարզիչ

Գրանդ Սպորտ

Նկարագրություն

Լողի մարզիչը պատասխանատու է տարբեր տարիքային խմբերի մարզիկներին լողի տեխնիկա ուսուցանելու, մարզումներ կազմակերպելու և նրանց մարզական կարողությունները զարգացնելու համար։


Պարտականություններ

  • Լողի տեխնիկայի ուսուցում տարբեր սպորտային մակարդակի և տարիքային խմբերի հաճախորդներին
  • Անհատական և խմբային մարզումների կազմակերպում և անցկացում
  • Մարզումների ժամանակ անվտանգության կանոնների պահպնման ապահովում
  • Մասնակցություն մրցումների նախապատրաստական և կազմակերպչական փուլերին


Պահանջներ

  • Ֆիզիկական կուլտուրայի կամ սպորտի ոլորտում բարձրագույն կրթություն (նախընտրելի՝ լողի մասնագիտացումով)
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ լողի մարզչի պաշտոնում ցանկալի է
  • Բարձր պատասխանատվություն և հաղորդակցական հմտություններ
  • Առաջնային բուժօգնության ցուցաբերման կանոնների իմացություն
  • Մանկական խմբերի հետ աշխատելու փորձը կդիտարկվի որպես առավելություն
  • Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ
  • Հաղորդակցման հմտությունների բարձր մակարդակ
  • Սթրեսակայունություն
  • Հաճախորդամետություն
  • Բարեվարքություն


Պայմաններ և այլ դրույթներ

  • Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև
  • Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն
  • Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից
  • Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։


Դիմելու ընթացակարգ

  • Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով:
  • Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք այս կայք:
  • Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը:
  • Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով կամ ֆեյսբուքով:
  • Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին։ https://t.me/grandholdinghr

«Գրանդ Հոլդինգ»-ի կողմից տրամադրվող առավելությունները