Կառի վարորդ

Գրանդ Մաստեր

Ամբարձիչի վարորդի հիմնական գործառույթներն են ապրանքների բեռնումը և տեղափոխումը:

 

Ներկայացվող պահանջներ

• Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ նշված ոլորտում

• Ամբարձիչ վարելու թույլատվություն (допуск)

• Ամբարձիչի շահագործման, նրա առանձին մասերի աշխատանքի վերաբերյալ գիտելիք

• Տեխնիկական վիճակի նորմալ ապահովում նախքան շահագործումը և վարելու ընթացքում

• Նորոգման համար կարևոր առաջին անհրաժեշտության գործիքների օգտագործելու կարողություն

• Տարբեր զանգվածների բեռների տեղափոխման հմտություն

• Թիմում աշխատելու կարողութուն

• Ուշադրություն մանրուքների նկատմամբ

• Պատասխանատվություն

• Բարեվարքություն

 

Պարտականություններ

• Բեռների անվնաս բեռնում և տեղափոխում

• Իր կողմից օգտգործվող սարքավորումների մաքրության ապահովում

• Աշխատանքի անվտանգության կանոնների պահպանում

 

Պայմաններ և այլ դրույթներ

• Աշխատանքային գրաֆիկը հերթափոխային է:

• Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։

• Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն

• Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:

• Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։

 

Դիմելու ընթացակարգ

• Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով:

• Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք այս կայք:

• Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը:

• Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով:

• Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին։ https://t.me/grandholdinghr


«Գրանդ Հոլդինգ»-ի կողմից տրամադրվող առավելությունները