Նախատպագրության մասնագետ -գրաֆիկ դիզայներ

Գրանդ Մաստեր

Նախատպագրության մասնագետըպատասխանատու է լինելու տպագրական ֆայլերի տեխնիկական պատրաստման և տպագրական կաղապարների մշակման գործընթացի որակյալ իրականացման համար։

Պարտականություններ

  • Տպագրական ֆայլերի նախապատրաստում (prepress)՝ ըստ տեխնիկական պահանջների
  • Ֆայլերի ստուգում, գունային համապատասխանեցում և շտկումների իրականացում
  • Դիզայնների մշակում համապատասխանեցում կաղապարների պատրաստման պարամետրերին:
  • Տպագրվող աշխատանքների մեկ կաղապարի վրա օպտիմալ շարվածքի կատարում
  • Համագործակցություն արտադրության և դիզայնի թիմերի հետ
  • Արտադրական գործընթացում տեխնիկական խնդիրների կանխարգելում և լուծում

Պահանջներ

  • Համապատասխան մասնագիտական կրթություն
  • Համապատասխան ոլորտում փորձառությունը կդիտվի որպես առավելություն
  • Նախատպագրական գործընթացների և տպագրական տեխնոլոգիաների իմացություն
  • Պոլիմերային կաղապարի պատրաստման փորձառություն (ցանկալի է ֆլեքսո տպագրության ոլորտում)
  • Գրաֆիկական ծրագրերի լավ իմացություն (Adobe Illustrator, Photoshop, CorelDRAW կամ այլ)
  • Գունային մոդելների (CMYK, Pantone) իմացություն
  • Ուշադրություն մանրուքներին և պատասխանատվության բարձր զգացում
  • Թիմում աշխատելու կարողություն
  • Ծավալա-տարածքային մտածողություն,
  • Ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն,
  • Վերջնաժամկետներին հետևելու ունակություն
  • Նախաձեռնողականություն
  • Սովորելու և բարդ խնդիրներ լուծելու բարձր պատրաստակամություն
  • Բարեվարքություն (integrity) և ազնվություն:

Պայմաններ և այլ դրույթներ

  • Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում:
  • Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։
  • Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն
  • Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:
  • Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։

Դիմելու ընթացակարգ

  • Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը
  • Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք
  • Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով
  • Կխնդրենք ուշադիր լինել Ձեր էլեկտրոնային փոստին և Whatsapp-ին, որոնցով կարող եք տեղեկատվություն կամ հարցազրույցի հրավեր ստանալ
  • Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին - https://t.me/grandholdinghr

«Գրանդ Հոլդինգ»-ի կողմից տրամադրվող առավելությունները