Անվտանգության ինժեների օգնականն աջակցում է կազմակերպության աշխատանքային անվտանգության և բնապահպանական կառավարման համակարգերի արդյունավետ իրականացմանը՝ ապահովելով գործող կանոնակարգերի պահպանումը և մասնակցելով նոր գործընթացների մշակմանը։ Պաշտոնը ներառում է նաև շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված գործընթացների մշտադիտարկում և բարելավում։
Հիմնական պարտականություններ
- Աջակցել անվտանգության ինժեներին առօրյա աշխատանքներում
- Մասնակցել աշխատանքային անվտանգության և բնապահպանական գործընթացների կազմակերպմանը և վերահսկմանը
- Ներգրավվել ռիսկերի և շրջակա միջավայրի դրանց ներազդեցության գնահատման գործընթացներում
- Մասնակցել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունների նվազեցման և կանխարգելման միջոցառումների մշակմանը
- Աջակցել թափոնների կառավարման, ռեսուրսների արդյունավետ օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության ծրագրերի իրականացմանը
- Մասնակցել համապատասխան ISO ստանդարտների (ISO 45001, 14001) ներդրման, փաստաթղթավորման, ընթացակարգերի մշակման և մշտադիտարկման աշխատանքներին
- Հետևել աշխատավայրում անվտանգության և բնապահպանական պահանջների պահպանմանը
- Մասնակցել ներքին և արտաքին աուդիտներին
- Վարել համապատասխան հաշվետվություններ, այդ թվում՝ բնապահպանական ցուցանիշների մոնիթորինգ
- Աջակցել աշխատակիցների աշխատանքային անվտանգության և բնապահպանական իրազեկման ու ուսուցման գործընթացներին
- Իրականացնել աշխատակիցների հրահանգավորումներ
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն (տեխնիկական, բնապահպանական կամ հարակից ոլորտում)
- Համապատասխան աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն
- ISO 45001 և 14001 ստանդարտների վերաբերյալ գիտելիքները (կամ սովորելու պատրաստակամությունը) պարտադիր են
- Բնապահպանական նորմերի, թափոնների կառավարման և էկոլոգիական պահանջների վերաբերյալ գիտելիքները կդիտարկվեն որպես առավելություն
- Համակարգչային գիտելիքներ՝ Microsoft Office (Word, Excel, Outlook), 1C-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Պատասխանատվության բարձր զգացում
- Ուշադրություն մանրուքներին
- Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման հմտություններ
- Թիմում աշխատելու կարողություն
- Հաղորդակցման զարգացած հմտություններ
- Սթրեսակայունություն
- Վերջնաժամկետներին հետևելու ունակություն
- Նախաձեռնողականություն
- Սովորելու և մասնագիտական զարգացման պատրաստակամություն
- Բարեվարքություն (integrity) և ազնվություն
Պայմաններ և այլ դրույթներ
- Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում:
- Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։
- Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն
- Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:
- Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։
Դիմելու ընթացակարգ
- Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը
- Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք
- Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով
- Կխնդրենք ուշադիր լինել Ձեր էլեկտրոնային փոստին և Whatsapp-ին, որոնցով կարող եք տեղեկատվություն կամ հարցազրույցի հրավեր ստանալ
- Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին - https://t.me/grandholdinghr