Կայուն զարգացման ծրագրերի համակարգող

Գրանդ Մաստեր

Նկարագրություն

Կայուն զարգացման ծրագրերի համակարգողը պատասխանատու է կազմակերպության կայուն զարգացման, էկոգրագիտության և կրթական նախաձեռնությունների պլանավորման, կազմակերպման և համակարգման համար։

Պաշտոնը ենթադրում է ակտիվ հաղորդակցություն տարբեր շահագրգիռ կողմերի, աշխատակիցների, մասնակիցների, գործընկերների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև տեղեկատվության և ծրագրերի ներկայացում տարբեր լսարանների համար։

Պարտականություններ

  • Կայուն զարգացման և էկոգրագիտության ծրագրերի ու միջոցառումների կազմակերպում և համակարգում
  • Դասընթացների, հանդիպումների, շրջայցերի, ծառատունկների և բնապահպանական ակցիաների կազմակերպում
  • Ծրագրերի բովանդակության, տեղեկատվական նյութերի և պրեզենտացիաների պատրաստում ու ներկայացում
  • Համագործակցություն կազմակերպության ստորաբաժանումների, գործընկերների, կրթական հաստատությունների և համայնքների հետ
  • Միջոցառումների կազմակերպչական աշխատանքների և անհրաժեշտ ռեսուրսների համակարգում
  • Ծրագրերի ընթացքի մոնիթորինգ, արդյունքների ամփոփում և հաշվետվությունների պատրաստում
  • Նոր էկոլոգիական և կայուն զարգացման նախաձեռնությունների առաջարկում և իրականացում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է բնապահպանության, կայուն զարգացման, կրթության, հաղորդակցության կամ հարակից ոլորտում
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
  • Գերազանց հաղորդակցման և մարդկանց հետ արդյունավետ համագործակցության հմտություններ
  • Պրեզենտացիաներ պատրաստելու և տարբեր լսարանների առջև վստահ ներկայացնելու հմտություն. Անհրաժեշտության դեպքում նաև Անգլերեն և Ռուսերեն
  • Հանրային խոսքի և բանավոր ներկայացման լավ հմտություններ
  • Կազմակերպչական և ժամանակի կառավարման կարողություններ
  • MS Office-ի՝ հատկապես Word, Excel և PowerPoint ծրագրերի լավ իմացություն
  • Նախաձեռնողականություն, պատասխանատվություն և թիմային աշխատանքի ունակություն
  • Բարեվարքություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ
  • Հետաքրքրվածություն բնապահպանական և կայուն զարգացման թեմաներով
  • Բնապահպանական մտածելակերպ և էկոգաղափարները առօրյա, աշխատանքային և համայնքային միջավայրում խթանելու պատրաստակամություն

Պայմաններ և այլ դրույթներ

  • Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում:
  • Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։
  • Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն
  • Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:
  • Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։

Դիմելու ընթացակարգ

  • Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը
  • Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք
  • Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով
  • Կխնդրենք ուշադիր լինել Ձեր էլեկտրոնային փոստին և Whatsapp-ին, որոնցով կարող եք տեղեկատվություն կամ հարցազրույցի հրավեր ստանալ
  • Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին - https://t.me/grandholdinghr

«Գրանդ Հոլդինգ»-ի կողմից տրամադրվող առավելությունները