Որպես վարորդ Դուք պատասխանատու եք լինելու ընկերության վաճառքների համար նախատեսված ապրանքների անվտանգ ու ժամանակին տեղափոխության համար։
Ներկայացվող պահանջներ
- Բեռնատար մեքենա վարելու առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
- BC կարգի վարորդական իրավունքի առկայություն
- Ճանապարհային քարտեզներից և նավիգացիոն համակարգերից օգտվելու հմտություն
- Վերլուծական մտածողություն
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ
- Հաղորդակցման հմտությունների բարձր մակարդակ
- Պատասխանատվության զգացում
- Սովորելու և բարդ խնդիրներ լուծելու բարձր պատրաստակամություն
- Թիմային աշխատանք
- Ժամանակի կառավարման հմտություններ
- Նախաձեռնողականություն
- Բարեվարքություն
Պարտականություններ
- Վարել իրեն կցված բեռնատար մեքենան
- Կատարել օրվա երթուղին ըստ երթուղով պլանավորած ցուցակի
- Հետևել երթևեկության անվտանգության կանոններին
- Տեղեկացված լինել կցված ավտոմեքենայի տեխնիկական վիճակից, կառուցվածքից և աշխատանքից
- Պատասխանատու լինել ավտոմեքենայի բարեխիղճ շահագործման համար
- Ապահովել առաքվող ապրանքի անվտանգության և ապրանքային տեսքի պահպանումը վաճառակետեր
Պայմաններ և այլ դրույթներ
- Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև
- Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն
- Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից
- Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։
Դիմելու ընթացակարգ
- Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը
- Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք
- Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով
- Կխնդրենք ուշադիր լինել Ձեր էլեկտրոնային փոստին և Whatsapp-ին, որոնցով կարող եք տեղեկատվություն կամ հարցազրույցի հրավեր ստանալ
- Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին։ https://t.me/grandholdinghr