Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ

Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ

2002 թվականին Մասիս քաղաքում հիմնադրվեց սիգարետի արտադրության երկրորդ գործարանը՝ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունը: Արտադրանքի բարձր որակի շեշտադրումը և տարիների քրտնաջան աշխատանքը թույլ տվեցին ընկերությանը դառնալ Հայաստանի ամենախոշոր արտահանողներից մեկը՝ տարածելով «Արտադրված է Հայաստանում» մակնշմամբ ապրանքանիշերը դրսի շուկաներում: «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերության կողմից Հայաստանում առաջին անգամ արտադրվեցին «սլիմս» և «սուպեր սլիմս» տեսակի սիգարետներ: Այսօր ընկերությունը սիգարետից բացի արտադրում է նաև սիգար և նարգիլեի ծխախոտ:
Արտադրանքի բարձր որակն ապահովելու համար «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունը իրականացրել է հարյուր միլիոնավոր դոլարի ներդրումներ՝ ուղղված տեխնիկական և տեխնոլոգիական վերազինմանը՝ համագործակցելով հոսքագծեր և լաբորատոր սարքավորումներ արտադրող աշխարհի առաջատար ընկերությունների հետ: Վերազինմանն ուղղված մեծածավալ ներդրումները շարունակվում են նաև այսօր: Արտադրանքի հիմքը բարձրորակ հումքը և օժանդակ նյութերն են, որոնք ևս ձեռք են բերվում աշխարհի լավագույն մատակարարներից: Բացի այդ՝ ընկերության կառավարման համակարգը համապատասխանում է ISO 9001 Որակի կառավարման միջազգային ստանդարտի պահանջներին և պարբերաբար ստուգվում է TUV միջազգային հեղինակավոր աուդիտորական կազմակերպության կողմից:
«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունը դարձել է Հայաստանի արդյունաբերության կարևոր սյուներից մեկը, առանց որի անհնար է պատկերացնել հայրենական տնտեսությունը: Այսօր ընկերությունն ապահովում է շուրջ 2500 աշխատատեղ, իսկ ընկերության կողմից սպառվող գյուղացիական բազմաթիվ տնտեսությունների կողմից աճեցված ծխախոտահումքը կայուն եկամուտ է ապահովում նաև այդ տնտեսություններում աշխատողների համար: Բացի այդ՝ վերջին տարիներին «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունը մշտապես գտնվում է Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի առաջին տասնյակում:


Աշխատանքի հայտարարություններ