Հոսքագծի
մեքենավարուհի աշխատելու է սիգարետի արտադրամասում և իրականացնելու է հոսքամեքենայացված
ծխախոտասիգարետային գծերում արտադրվող սիգարետի որակի
հսկում և տեսակավորում համապատասխան տուփերի կամ արկղերի մեջ:
Ներկայացվող պահանջներ
- Թիմում աշխատելու կարողութուն
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ
- Պատասխանատվություն
- Բարեվարքություն
Պարտականությունները
- Ապրանքի տեղափոխման անվնաս իրականացում
- Արկղերի պիտակավորում և տեղափոխում
- Աշխատանքի անվտանգության կանոնների իմացություն և պահպանում
Պայմաններ և այլ դրույթներ
- Աշխատանքային գրաֆիկը հերթափոխային է:
- Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան
անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում:
- Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ
և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։
- Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի
հնարավորություն
- Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից
վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:
- Բոլոր դիմորդների
տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ
Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու
համար։
Դիմելու ընթացակարգ
- Կայքում կարող եք գրանցվել
էլեկտրոնային հասցեով:
- Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը
դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած
լինեք այս կայք:
- Աշխատանքի հայտարարությանը կարող
եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը:
- Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային
հասցեով:
- Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ
Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին։
https://t.me/grandholdinghr