Արաբերեն լեզվի մասնագետ

Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ

    Ընկերությունն աշխատանքի է հրավիրում արաբերեն լեզվի մասնագետի մտավոր սեփականության բաժնում աշխատելու համար:

      Ներկայացվող պահանջներ

  •  Բարձրագույն կրթություն
  •  Համակարգչային գիտելիքներ (MS Office փաթեթ)
  •  Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
  • Թիմում աշխատելու կարողություն
  • Խնդիրներին արագ ու ճիշտ լուծում տալու կարողություն
  • Գործի հանդեպ պատասխանատվության զգացում
  • Սովորելու բարձր պատրաստակամություն 

      Պարտականություններ

  • Արտասահմանյան գործընկերների հետ կապի հաստատում
  •  Նամակագրության պատշաճ վարում
  • Թարգմանություններ
  • Մտավոր սեփականության օբյեկտների հսկում
  • Փաստաթղթաշրջանառության պատշաճ վարում (հայտերի նյութերի պատրաստում, փորձաքննության որոշումներին՝ պատասխանում, առարկությունների հետ կապված նյութերի պատրաստում և այլն)
  • Առողջ աշխատանքային միջավայր ստեղծելու կարողություն


        Պայմաններ և այլ դրույթներ

  • Աշխատանքը վեցօրյա գրաֆիկով է
  • Աշխատանքն ուսման հետ անհամատեղելի է
  • Աշխատանքային փորձը պարտադիր չէ

  

           Դիմելու ընթացակարգ 

  •  Կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը:
    Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք այս կայք:
    Կայքում գրանցվելու համար Դուք կարող եք օգտագործել Ձեր էլ. փոստը կամ Facebook սոցիալական ցանցի Ձեր էջը:
  • Ձեր անձնական տվյալները կարող եք ուղարկել hr@imt.am էլեկտրոնային հասցեին:
  •  Մոտենալ Ընկերության կադրերի բաժին անձնական քարտ լրացնելու համար:

        Անձնական քարտ լրացնելու համար Ձեզ հետ ունեցեք՝

  • Նույնականացման քարտ կամ անձնագիր և սոցիալական քարտ
  • 1 գունավոր լուսանկար /3x4/ չափի

      Կդիտարկվեն և նախնական հարցազրույցի կհրավիրվեն միայն այն թեկնածուները, որոնց տվյալները կհամապատասխանեն նշված պահանջներին:


«Գրանդ Հոլդինգ»-ի կողմից տրամադրվող առավելությունները