Կորպորատիվ իրավաբանը ներգրավված է լինելու Ընկերության իրավական գործունեության ապահովման և իրավական ռիսկերի կառավարման գործընթացներում։ Մասնագետը համագործակցելու է Ընկերության ներքին ստորաբաժանումների և արտաքին գործընկերների հետ՝ ապահովելով իրավական փաստաթղթերի պատշաճ կազմումը, վերլուծությունը և իրավական համապատասխանությունը գործող օրենսդրությանը։
Պահանջվող որակավորումներ
- Կորպորատիվ, քաղաքացիական կամ տնտեսական իրավունքի ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
- Բարձրագույն իրավաբանական կրթություն,
- ՀՀ գործող օրենսդրության գերազանց իմացություն (քաղաքացիական, առևտրային, աշխատանքային իրավունք),
- Պայմանագրերի կազմման, վերլուծության և իրավական փորձաքննության փորձ,
- Համակարգչային գիտելիքներ՝ MS Office (Word, Excel, Outlook),
- Հայերեն լեզվի գերազանց գրավոր և բանավոր իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն (ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր հաղորդակցության),
- Գործարար նամակագրության և իրավական հաղորդակցության հմտություններ,
- Վերլուծական մտածողություն և իրավական խնդիրների համակարգված մոտեցում,
- Ուշադրություն մանրուքների հանդեպ,
- Ժամանակի կառավարման հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Սթրեսային և խնդրահարույց իրավիճակներում արագ կողմնորոշվելու և իրավաչափ լուծումներ առաջարկելու ունակություն,
- Բարեվարքություն և գաղտնիության պահպանման բարձր մակարդակ,
- Նախաձեռնողականություն և ինքնուրույն աշխատելու ունակություն։
Պարտականություններ
- Ընկերության գործունեության իրավական ուղեկցում,
- Տարբեր տեսակի պայմանագրերի (մատակարարման, ծառայությունների մատուցման, վարձակալության և այլն) կազմում, վերանայում և իրավական փորձաքննություն,
- Գործարար նամակագրության վարում և իրավական բնույթի խորհրդատվություն ներքին ստորաբաժանումներին,
- Ընկերության ներքին իրավական փաստաթղթերի (կանոնակարգեր, հրամաններ, քաղաքականություններ) մշակում և թարմացում,
- Ընկերության շահերի ներկայացում պետական և ոչ պետական մարմինների հետ փոխհարաբերություններում,
- Դատական և արտադատական վեճերի իրավական ուղեկցում (անհրաժեշտության դեպքում),
- Իրավական ռիսկերի գնահատում և կանխարգելման առաջարկների ներկայացում,
- Գործող օրենսդրության փոփոխությունների մշտադիտարկում և դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրում ղեկավարությանը,
- Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում։
Պայմաններ և այլ դրույթներ
- Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան–Մասիս–Երևան անվճար տրանսպորտով (երթուղին Երևան–Մասիս հաղթահարվում է մոտ 15–20 րոպեում),
- Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և սոցիալական առավելություններ,
- Տրվում է մասնագիտական զարգացման և կարիերային աճի հնարավորություն,
- Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի՝ վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից,
- Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի դեպքում կարող են դիտարկվել համապատասխան հաստիքը լրացնելու համար։
Դիմելու ընթացակարգ
- Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը
- Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք
- Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով
- Կխնդրենք ուշադիր լինել Ձեր էլեկտրոնային փոստին և Whatsapp-ին, որոնցով կարող եք տեղեկատվություն կամ հարցազրույցի հրավեր ստանալ
- Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին - https://t.me/grandholdinghr