Նկարագրություն
Ճաշարանի տեխնիկական աշխատակցի հիմնական պարտականությունն է ապահովել ճաշարանի տարածքի մշտական մաքրությունն ու կարգուկանոնը, ինչպես նաև իրականացնել օժանդակ աշխատանքներ սննդի պատրաստման և սպասարկման գործընթացներում։
Պարտականություններ
- Մաքրել և ախտահանել ճաշարանի/ հանձնարարված տարածքում գտնվող բոլոր մակերեսները, սարքավորումները և պարագաները` համաձայն առողջության և անվտանգության չափանիշների
- Հետևել սննդի անվտանգության և սանիտարահիգիենիկ բոլոր կանոններին
- Ապահովել մաքուր և անվտանգ աշխատանքային միջավայր
- Օժանդակել սննդամթերքի տեսակավորման, նախապատրաստման և պատրաստման գործընթացներում
- Անհրաժեշտության դեպքում աջակցել թիմին ընթացիկ աշխատանքներում
Պահանջներ
- Սննդի անվտանգության հիմնական սկզբունքների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
- Հրահանգներին հետևելու և միևնույն ժամանակ ինքնուրույն աշխատելու ունակություն
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ
- Պատասխանատվության զգացում
- Ժամանակի կառավարման հմտություն
- Թիմում աշխատելու կարողություն
- Սթրեսակայունություն
- Բարեվարքություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր
Դիմելու ընթացակարգ
- Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը
- Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք
- Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով
- Կխնդրենք ուշադիր լինել Ձեր էլեկտրոնային փոստին և Whatsapp-ին, որոնցով կարող եք տեղեկատվություն կամ հարցազրույցի հրավեր ստանալ
- Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին - https://t.me/grandholdinghr