Կահույքագործը իրականացնելու է տարբեր տեսակի կահույքների և սիգարի փայտե տուփերի պատրաստում:
Պարտականություններ
- Իրականացնել կահույքի տարբեր տեսակների պատրաստում
- Իրականացնել սիգարների փայտե տուփերի արտադրություն
- Ճիշտ ընտրել և մշակել փայտանյութերը, ապահովելով դրանց որակը և համապատասխանությունը նախագծին
- Արդյունավետ և անվտանգ կերպով աշխատել փայտամշակման տարբեր հաստոցների հետ
- Ապահովել արտադրանքի հուսալիությունը և բարձր որակը
- Խստորեն պահպանել արտադրամասում գործող անվտանգության բոլոր կանոնները և ընթացակարգերը
Ներկայացվող պահանջներ
- Աշխատանքային փորձ կահույքագործության ոլորտում
- Փայտամշակման հաստոցների աշխատանքի և դրանց սպասարկման գործընթացների իմացություն
- Փայտամշակման ձեռքի գործիքներով աշխատելու հմտություն
- Ճշգրիտ չափումներ կատարելու և չափիչ գործիքներն օգտագործելու հմտություն
- Արագ կողմնորոշվելու հմտություն
- Թիմում աշխատելու կարողութուն
- Ժամանակի կառավարման հմտություն
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Պատասխանատվություն
- Բարեվարքություն
Պայմաններ և այլ դրույթներ
- Աշխատանքային գրաֆիկը հերթափոխային է:
- Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում:
- Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։
- Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն
- Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:
- Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։
Դիմելու ընթացակարգ
- Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով:
- Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք այս կայք:
- Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը:
- Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով կամ ֆեյսբուքով:
- Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին։ https://t.me/grandholdinghr