Հսկիչ տաբելավարը պատասխանատու է արտադրամասի աշխատակիցների աշխատաժամանակի ճշգրիտ հաշվառման, գրանցման և հսկողության համար։ Նա ապահովում է աշխատաժամանակի հաշվարկի համապատասխանությունը ընկերության ներքին կանոնակարգերին:

Ներկայացվող պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
  • Համակարգչային գիտելիքներ՝ Microsoft Office, մասնավորապես Word, Excel, Outlook-ի իմացություն,
  • Հայերենի գերազանց իմացություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Վերլուծական մտածողություն,
  • Ուշադրություն մանրամասների հանդեպ,
  • Ժամանակի կառավարման հմտություններ,
  • Բարեվարքություն,
  • Սթրեսակայունություն:

Պարտականություններ

  • Աշխատակիցների աշխատաժամանակի մասին տվյալների մուտքագրում և համակարգում,
  • Աշխատաժամանակի հաշվարկի ծրագրի վարում,
  • Հաշվետվությունների կազմում և ներկայացում անմիջական ղեկավարին:

Պայմաններ և այլ դրույթներ

  • Աշխատանքը հերթափոխային է,
  • Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև,
  • Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն,
  • Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից,
  • Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։

Դիմելու ընթացակարգ

  • Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը
  • Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք
  • Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով
  • Կխնդրենք ուշադիր լինել Ձեր էլեկտրոնային փոստին և Whatsapp-ին, որոնցով կարող եք տեղեկատվություն կամ հարցազրույցի հրավեր ստանալ
  • Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին։ https://t.me/grandholdinghr

«Գրանդ Հոլդինգ»-ի կողմից տրամադրվող առավելությունները